2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Օրենքով կհաստատվի պարգևատրման ֆոնդ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար

Սպտ 24, 2024 14:17
40

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է օրենսդրորեն ամրագրել պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար։ Ըստ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի՝ այս փոփոխությունը ներառված է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծում, որը ներկայացվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։

Փոխնախարարի խոսքով, յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեում նախատեսվելու է պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման կարգը, հատկացվող գումարի առավելագույն չափը և որոշման ընթացակարգը սահմանելու է կառավարությունը։

2022-ի սեպտեմբերից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում գործարկվել էր պարգևատրման պիլոտային ծրագիր, որը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ծառայության կատարողական ցուցանիշների զգալի բարձրացմամբ։ 2023-ին գանձված կատարողական ծախսերը գերազանցել են նախորդ տարվա արդյունքները 629 միլիոն դրամով, իսկ կարճված կատարողական վարույթների դրական տարբերությունը կազմել է 167 հազար։

Ծառայության աշխատակիցներին արդյունքահեն սկզբունքով պարգևատրումը, ըստ Բալյանի, զգալիորեն բարելավել է աշխատանքի արդյունավետությունը։ Արդյունքում, արդարադատության նախարարությունը գտնում է, որ պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման մեխանիզմը պետք է ամրագրվի օրենսդրությամբ։

Նախագծով նախատեսված պարգևատրման ֆոնդը կլինի առավելագույնը 500 մլն դրամ, իսկ ծառայությունում առկա է 610 հաստիք։ Տվյալ պահին հարկադիր կատարողների աշխատավարձը տատանվում է 130-180 հազար դրամի միջակայքում՝ կախված կոչումից։

Այս նախաձեռնությունը նախատեսվում է քննարկել ԱԺ լիագումար նիստում, որտեղ կվերանայվի դրա վերջնական ձևակերպումն ու ընդունումը։