Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Կենտրոնական Բանկը ներկայացնում է նոր ֆինանսական ցուցանիշներ՝ շուկաների վիճակագրության բարելավման համար

Սպտ 16, 2024 15:15
27
ADS

Նպատակ ունենալով բարձրացնել Կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների թափանցիկությունը և բարելավել ֆինանսական շուկաների վերաբերյալ վիճակագրությունը՝ Կենտրոնական Բանկը իր պաշտոնական կայքում ընդլայնում է հրապարակվող տեղեկատվության ցանկը։

Հրապարակումները ներառելու են հետևյալ նոր ցուցանիշները՝

Արտարժութային շուկայի տվյալներ՝

— ԿԲ-ի կողմից արտարժութային շուկայում իրականացված գործառնություններ՝ ըստ առանձին գործարքների, հաճախորդների և շաբաթական ամփոփումների:

— Առևտրային բանկերի կողմից իրականացված արտարժույթի առք և վաճառք՝ ըստ տնտեսության ճյուղերի, ռեզիդենտության, կանխիկ/անկանխիկ գործարքների (օրական):

Ֆորվարդ և ռեպո գործառնությունների տվյալներ՝

— Արժութային ֆորվարդ գործառնություններ՝ ըստ արժույթի, ժամկետայնության և գործարքի կողմերի:

— Միջբանկային և այլ ռեպո գործառնություններ՝ ըստ արժույթի, ժամկետայնության և պարտատոմսի տեսակի (օրական):

Պարտատոմսերի և հաշվեկշռի տվյալներ՝

— ՀՀ պետական և եվրոպարտատոմսերով երկրորդային շուկայում կատարված գործառնություններ:

— ԿԲ-ի հաշվեկշռում բանկերի թղթակցային հաշիվների մնացորդները:

Արտարժույթով պահուստավորման և սփոթ շուկայի շրջանառություն`

— Արտարժույթով պահուստավորման ենթակա առևտրային բանկերի գումարները (ամսական):

— Արժութային սփոթ շուկայի շրջանառություն՝ ըստ բանկերի և փոխանակման կետերի (օրական և շաբաթական):

Այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել ֆինանսական շուկաների վիճակագրությունը և բարձրացնել Կենտրոնական բանկի գործունեության թափանցիկությունը՝ շարունակական բնույթ կրելով։