Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

2024թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է

Սպտ 6, 2024 09:16
25
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0․1%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.2%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 3.2 %-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-օգոստոսի համեմատ աճել են 6.1%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.7%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.2%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 1.2%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.7%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 9.6%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ չեն փոփոխվել։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.4%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4.8 %-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.9%-ով։

Սննդամթերքի գներ:2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1-0.5% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով:

2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի և տավարի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 1.8% գնանկում և գառան մսի՝ 2.6% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% 0.6% և 0.1% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ նվազել է 16.9%-ով, պանրինը՝ 6.9%-ով , թարմ կաթինը՝ 1.9%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝0.3%, 0.8%, 0.9%-ով:

Միաժամանակ, 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ թռչնամսի գինը նվազել է 5.5%-ով, ալյուրինը՝ 1.0%-ով, կարագինը՝ 0.7%-ով, բլղուրինը՝ 0.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.1%, 0.2%, 1.2%, 0.4% գնաճ: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ նվազել է 6.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.3% գնաճ: Ձվի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել է 8.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.1%-ով: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ ոսպի գինն աճել է 9.2%-ով, թթվասերինը՝ 0.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.8% և 0.4%-ով:

Սուրճի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել է 8.8%-ով, շոկոլադինը՝ 3.9%-ով, կակաոյինը՝ 3.6%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ` համապատասխանաբար 0.5%, 1.7% և 0.8%-ով:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 2.5%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 1.7% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել են 7.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.8%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 15.0%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 3.6% գնաճ: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 8.5% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ` 6.0% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.6%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.6%-ով:

Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.2-0.2%-ով, 5-ում գրանցվել է 0.2-2.1% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.1%-ով: 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.6% գնաճ և դիզելային վառելիքի 1.2% գնանկում: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 3.2% և դիզելային վառելիքի՝ 5.4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.3% և 7.8% գնանկում:

2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 92.2%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 30.7% գնաճ, ընդ որում, 2024թ. հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 175.6 դրամ, իսկ օգոստոսին՝ 229.6 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ սակագներն աճել են 3.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.7%-ով:

2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.5-1.0%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով:

Արտարժույթի շուկա: : 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.1% հավելաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2024թ. օգոստոսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.2% և 4.1%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.2% և 2.1% նվազում: 2024թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.5%-ով գերազանցել է 2023թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշը (386.2 դրամ):