Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը
Մեկ օրում բացահայտվել է 111 հանցագործություն. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ

ԵՄ-ն հայտարարել է նավթի ամբողջական էմբարգոյի սահմանման ամսաթիվը

Մյս 6, 2022 12:55
205

Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին ասել է, որ ԵՄ-ն ինը ամսից ամբողջությամբ էմբարգո կսահմանի ռուսական նավթի մատակարարումների վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԵՄ-ն պատրաստվում է ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներմուծել։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ավելի վաղ հավաստիացրել էր, որ «ամբողջական արգելք կսահմանվի ծովով և խողովակաշարերով ռուսական ամբողջ նավթի ներմուծման վրա ՝ հում և վերամշակված»։ «Մեր առաջարկն է ինն ամսից էմբարգո սահմանել նավթի վրա ՝ կախված նավթամթերքի տեսակներից», — ասել է Ջենտիլոնին։
Նա ասել է, որ ավելի վաղ սահմանված էմբարգոն կբարձրացնի նավթի համաշխարհային գները, ինչը հակասում է ԵՄ-ի նպատակներին։ «Այս որոշումը ազդեցություն կունենա եվրոպական տնտեսության վրա։ Բայց դա ավելի շատ կհարվածի ռուսականին»,- եզրափակել է եվրահանձնակատարը։ Մայիսի 3-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին։ Նա նշել է, որ ռուսական ավելի շատ բանկեր կկտրվեն SWIFT-ից և հավելել, որ ԵՄ-ն «փնտրում է միջոցներ, որոնք կազդեն ռուսական նավթի ներկրման վրա»: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, որպես պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մաս, Եվրամիությունն առաջարկում է փուլային ՝ վեց ամսվա ընթացքում, էմբարգո մտցնել ռուսական նավթի ներկրման վրա։ Ինչպես նշում է WSJ-ը, ԵՄ-ն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքի ամբողջական էմբարգոն կգործի մինչև 2022 թվականի վերջը։

Միևնույն ժամանակ, Հունգարիան և Սլովակիան, երկու երկրները, որոնք մեծապես կախված են խողովակաշարերի նավթի մատակարարումից, իրավունք կունենան հրաժարվել ռուսական ներմուծումից 20 ամսվա ընթացքում։Հունգարիայում ավելի վաղ հայտարարել էին, որ չեն աջակցի ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցներին։