Հունգարիան և Սլովակիան կարգելափակեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը
Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա Իրանի հարձակումից հետո նավթի համաշխարհային գները 5%-ով անկում են ապրել
Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքը ներկա պահին փակ է
Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով 41%-ի
Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, ներառյալ երեխաներ. ԱՀԿ
Մոտ 250 ամերիկացի լքել է Իսրայելը ԱՄՆ Պետդեպարտամենտի օգնությամբ
Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը. ինչն է կանգնած տնտեսական ակտիվության աճի ետևում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Օգս 28, 2024 14:22
28

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հուլիս ամիսներին։

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է, քանի որ դրա բարձր տեմպերն ընթացիկ տարում ապահովվում էին հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման գործունեությամբ, որի ծավալները կտրուկ նվազել են: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես նկատվում է աճի տեմպի դանդաղում, ինչը հուշում է, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կշարունակի ունենալ դանդաղման միտում: Հուլիսին ՏԱՑ-ը կազմել է 6.2%` հունիսի նկատմամբ դանդաղելով 0.8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի դանդաղմամբ: Հունվար-հուլիս ամիսների ՏԱՑ-ը կազմել է 9.6%` հունվար-հունիսի համեմատ դանդաղելով 0.8 տոկոսային կետով:

Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց վերը նշված ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանումն անկում է ապրել 11.9%-ով: Սա վկայում է այն մասին, որ վերջին տարիների շոկերի արդյունքում գրանցված բարձր աճերը քողարկել են տնտեսությունում առկա խորքային խնդիրների զարգացումը, մասնավորապես՝ արտահանելի հատվածում ներուժի կորուստը:

Պետական բյուջեի ցուցանիշները ևս վատթարանում են: Պետական բյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային, ընդ որում պակասուրդի չափը կազմել է 58.0 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Սակայն խնդիրը ոչ այնքան պակասուրդի ձևավորումն է (քանի որ պետական բյուջեի պլանով նախատեսված է ունենալ պակասուրդ), այլ այն, որ բյուջեի ծախսերի աճը էականորեն գերազանցում է հարկային եկամուտների աճին: Նման աճերի շարունակությունը կհանգեցնի տարեվերջին պլանավորվածից էապես ավելի մեծ պակասուրդի ձևավորմանը:

Վարկերի աճի տեմպը և կառուցվածքը նույնպես արժանի են ուշադրության: 2024թ. բանկերը հիմնականում իրենց ակտիվներն ուղղում են սպառողական և հիպոթեքային վարկավորմանը, ինչը բնականաբար մտահոգիչ է ներկա տնտեսական զարգացումների պայմաններում, քանի որ այդ վարկերի ծավալներն աճում են շատ ավելի արագ, քան տնտեսական աճը, աշխատավարձերի աճը, դրամական փոխանցումների աճը և այլն: Ավելին, արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները նվազում են, ինչը խոսում է տնտեսական ներուժի վերականգնման համար քայլերի բացակայության մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ տնային տնտեսությունների պարտքային պարտավորությունների աճը կարող է միջնաժամկետում էական խնդիրներ առաջացնել:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ