Հատուկ թողարկում. կանայք ոստիկանությունում. դիտեք ABNews.am կայքում
Արդյո՞ք կփոխվի Հայաստանի վարկային համակարգը. կառավարությունն առաջարկում է նոր մոտեցում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը. դիտեք ABNews.am կայքում
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում. դիտեք ABNews.am կայքում
Ցուկերբերգի Meta-ն 1մլն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին
Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը
«Երեւանի ավտոբուսը» ազատվեց մաքսատուրքից՝ 171 ավտոբուսների ներկրման համար
Թայվանը կղզու ափերի մոտ գրանցել է չինական 47 անօդաչու սարք և 21 նավ
Ինչու՞ են Հայաստանից ԱՄՆ վիզա ստանալու շանսերը նվազել. 2024-ի կարևոր փաստերը՝ ABNews.am կայքում
Ինչու՞ է 2024-ին ՀՀ ներքին պարտքը գերազանցում արտաքինին. պետական ֆինանսների վերլուծություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԿԲ-ն սահմանում է գնաճի նոր ուղենիշ. ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Bloomberg. ՆԱՏՕ-ն կարող է բարձրացնել ռազմական ծախսերի շեմը մինչև ՀՆԱ-ի 3%-ը
2024-ի նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջիկ
Կալիֆոռնիայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 1,1 հազար հեկտարը. ABC
Կայուն կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 200 միլիարդ դոլարը
Երևանի փողոցներից հեռացվել է 15,000 գովազդային միջոց
OpenAI-ը հասանելի է դարձրել Canvas-ը՝ փոխելով տեքստի և կոդի հետ աշխատելու ձևաչափը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունն աջակցություն կտրամադրի ջրախնայողական համակարգերի ներդրման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Վտանգավոր թվեր․ ինչու՞ են հարկային եկամուտները պակասում տնտեսական աճի ֆոնին

Նյմ 19, 2024 15:57
31
ADS

Թվերը չեն խաբում

Հանրային ֆինանսների ոլորտում տեղի ունեցող միտումները բացառիկ կարևորություն ունեն պետության կայուն զարգացման համար։ Երբ ցանկացած կազմակերպության, հատկապես պետության պլանավորված եկամուտները խրոնիկ կերպով թերկատարվում են, դա վկայում է կառավարման համակարգային խնդիրների մասին։

Այս միտումները պահանջում են հատուկ ուշադրություն և համակողմանի վերլուծություն։ Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում չի գրանցվել 3 իրար հետևող եռամսյակ երբ հարկային հավաքագրումները անընդմեջ 7%-ից ցածր լինեն, ինչպես ցույց է տալիս առաջին գծապատկերը։

Գծապատկեր 1.

Հարկային եկամուտները, հանդիսանալով պետական բյուջեի հավաքագրման հիմնական աղբյուրը, առանցքային նշանակություն ունեն։ Երբ պետությունը պլանավորվածից քիչ եկամուտ է ստանում, էականորեն մեծանում է ճգնաժամային երևույթների հավանականությունը։

Առանձնահատուկ մտահոգիչ է 2024 թվականի իրավիճակը, որը արձանագրվում է հարկերի զգալի թերհավաքագրում։ Այս երևույթը պայմանավորված է ոչ թե Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) թերացումներով, այլ հանդիսանում է ոչ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության հետևանք։

Այս իրավիճակի արդյունքում էր, որ հոկտեմբերի 18-ին կառավարության կազմում տեղի ունեցան զգալի փոփոխություններ, ներառյալ ՊԵԿ նախագահի հրաժարականը։

Հարկ է նշել, որ 2018 թվականից ի վեր հարկահավաքության աճը վերածվել է ներկա կառավարության գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշի, որը ներկա տնտեսական իրավիճակում դարձել է ինքնանպատակ երևույթ։ 2018-ից 2023 թվական ընկած ժամանակահատվածում հարկային եկամուտները յուրաքանչյուր տարի աճում էին միջինը 15.6%-ով։ Այնուամենայնիվ, ներկայումս առկա է հարկային եկամուտների հստակ արտահայտված թերակատարման խնդիր։

Կարևոր է ընդգծել, որ այս իրավիճակը պայմանավորված չէ ՊԵԿ-ի թերացումներով։ Ավելին, քանի որ հարկահավաքությունը հանդիսանում է կառավարության արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկը, այն անմիջականորեն որոշում է նաև պարգևավճարների ծավալը։

Հարկային եկամուտների թերհավաքագրման խնդրի լուծման նպատակով կառավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ խստացնելով հարկահավաքությունը, ներդնելով նոր հարկատեսակներ և տուրքեր, վերացնելով գործող հարկային արտոնությունները և բարձրացնելով որոշ հարկատեսակների դրույքաչափերը։

Այս միջոցառումների թվում են, օրինակ, հիփոթեքային վարկից գոյացող եկամտահարկի հետվերադարձի երկակի հարկման վերաբերյալ քննարկումները և շրջանառության հարկի դրույքաչափի կրկնապատկումը՝ 5%-ից հասցնելով 10%-ի 2025 թվականի սկզբից։ Նախատեսվում է նաև 2025 թվականի սկզբից դադարեցնել ՏՏ ոլորտին տրամադրվող հարկային արտոնությունները։

Այս քաղաքականության շրջանակներում է ձևավորվել նաև կառավարության հռետորաբանությունը, համաձայն որի հարկ հավաքողը «հերոս» է, որի համար կենց պետք է բարձրացնել։

Անվիճելի է, որ հարկահավաքությունը հանդիսանում է պետության գործունեության անկյունաքարը, առանց որի անհնար է պետության բնականոն աշխատանքը։ Հարկային եկամուտները, լինելով պետական բյուջեի հիմնական աղբյուրը, ապահովում են կրթության, առողջապահության, պաշտպանության և սոցիալական ծառայությունների ֆինանսավորումը։

Սակայն, ինչպես արդեն նշվեց, առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե ՊԵԿ-ի գործունեության թերացումներով, այլ հարկաբյուջետային քաղաքականության ոչ արդյունավետ իրականացմամբ։

Ներկայումս տնտեսությունում առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք մանրամասն վերլուծվել են մեր կողմից իրականացված tvyal.com հրապարակումներում։ Դրանց թվում են՝ իրական արտահանման ծավալների նվազումըտնտեսական աճի կախվածությունը Ռուսաստանից ոսկու վերաարտահանումիցգրանցված կազմակերպությունների քանակի կրճատումըկապիտալի զգալի արտահոսքըզբոսաշրջության ոլորտի անկումը և ՏՏ ոլորտում նկատվող բացասական միտումները։

Այս համակարգային խնդիրների շարքում հատկանշական է հարկահավաքության ծավալների կրճատումը, որը հիմնականում արտահայտվում է ԱԱՀ-ի և շահութահարկի նվազմամբ։ Սա ուղղակիորեն վկայում է իրական տնտեսությունում գործարքների քանակի և կազմակերպությունների շահութաբերության անկման մասին։ Այլ կերպ ասած՝ արձանագրվում է ապրանքաշրջանառության ծավալների էական կրճատում։

Նման պայմաններում անիրատեսական է ակնկալել լրացուցիչ հարկային եկամուտներ քաղաքացիներից և տնտեսվարող սուբյեկտներից։ Նման քաղաքականությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի։ Իրական տնտեսության կրճատման և հարկային բեռի ավելացման պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել տարբեր լուծումների՝ տեղափոխվել այլ երկրներ (հատկապես ՏՏ ոլորտում), հայտնվել սնանկացման եզրին, կամ անցնել ստվերային տնտեսության դաշտ։

Հարկային եկամուտների թերհավաքագրումը հանդիսանում է լուրջ տնտեսական ցուցանիշ, ոչ թե պարզ վիճակագրական շեղում։ Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում հարկային ծրագրված մուտքերի թերակատարումը կազմել է մոտ 8% կամ 150 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ այս թերկատարումն արձանագրվել է շուրջ 6% տնտեսական աճի պայմաններում։

Հատկանշական է, որ այս թերկատարումն արձանագրվել է շուրջ 6% տնտեսական աճի պայմաններում:

2022 թվականին Հայաստանի տնտեսությունում արձանագրված 12.6% աճը հիմնականում հանդիսացել է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների անուղղակի հետևանք։ Այս իրավիճակի արդյունքում Հայաստան է տեղափոխվել զգալի ծավալի կապիտալ և մարդկային ռեսուրսներ Ռուսաստանից, հատկապես ՏՏ ոլորտից։

2022 թվականին բանկային համակարգի զուտ շահութաբերությունն արձանագրեց գրեթե եռապատիկ աճ, ինչի շնորհիվ ՏՏ և բանկային ոլորտները միասին ապահովեցին տարեկան 12.6% տնտեսական աճի մոտավորապես կեսը։ Սակայն այս երևույթն ուներ ժամանակավոր բնույթ և արդեն 2023 թվականի կեսերից սկսեց էականորեն մարել։ Ավելին, կապիտալը սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ՝ արտահոսելով երկրից, ինչը լուրջ մարտահրավեր է հանդիսանում արտաքին ֆինանսավորումից մեծապես կախված մեր տնտեսության համար։

2023 թվականի նոյեմբերից, այնուամենայնիվ, ի հայտ եկավ մեկ այլ կարճաժամկետ տնտեսական երևույթ՝ Ռուսաստանից դեպի Մեծ Չինաստան և ՄԱԷ ոսկու և ադամանդների զգալի ծավալների վերաարտահանում։ Այս գործընթացը նպաստեց 2023 թվականի 8.3% տնտեսական աճին՝ ապահովելով դրա մոտ 2 տոկոսային կետը։

Մեր նախորդ հետազոտություններում արդեն իսկ նշել ենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտահանման կառուցվածքում աննախադեպ՝ 72 տոկոս է կազմել թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը։ Այս ցուցանիշը փաստացի քողարկել է մյուս բոլոր ապրանքախմբերի արտահանման կրճատումը և իրական տնտեսության անկման միտումները։ Տվյալ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն էին հանդիսանում ոսկու վերաարտահանման գործընթացները և առևտրային գործառնությունները։

Այնուամենայնիվ, այս երևույթը ևս, լինելով արտաքին գործոններով պայմանավորված կարճաժամկետ բնույթի, արդեն 2024 թվականի մայիսից սկսել է մարման միտումներ ցուցաբերել։ Ներկա իրավիճակում տնտեսությունում բացակայում է ներքին աճի կայուն աղբյուր, որը կարող է երաշխավորել կառավարության կողմից թիրախավորված բաղձալի տարեկան 7% տնտեսական աճը։

Նման պայմաններում բյուջեի հիմքում դրված չհիմնավորված բարձր տնտեսական աճի կանխատեսումները պարունակում են էական ռիսկեր և կարող են հանգեցնել ճգնաժամային երևույթների՝ հարկային եկամուտների նվազման և պետական պարտքի աճի տեսքով, ինչի նախանշանները արդեն իսկ նկատելի են։

Հատկանշական է, որ կառավարությունն արդեն սկսել է գիտակցել այս խնդիրների լրջությունը, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ավելի քան երկու տարի, և 2025 թվականի բյուջեում նախատեսել է առավել չափավոր՝ 5.4% աճի ցուցանիշ։ Սակայն նույնիսկ այս, համեմատաբար զուսպ կանխատեսումը ներկա իրավիճակում հանդիսանում է չափազանց լավատեսական։

Հայաստանի տնտեսության երկարաժամկետ միջին աճի ցուցանիշը կազմում է 4.5%։ Ցանկացած համակարգ, առանց որակական էական փոփոխությունների, միտված է վերադառնալու իր երկարաժամկետ միջին ցուցանիշներին։

Ներկայումս ՀՀ տնտեսության աճը գերազանցապես պայմանավորված է Ռուսաստանից բխող կարճաժամկետ արտաքին գործոններով, որոնք, սակայն, չեն կարող ծառայել որպես երկարաժամկետ կայուն ներքին տնտեսական աճի հիմք։

Իրավիճակը բարդանում է նաև ժամանակագրական առումով։ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները, հատկապես 2022 թվականի 12.6%-ը, առաջացրել են չափազանց լավատեսական գնահատականներ, ընդհուպ մինչև «տնտեսական հրաշքի» մասին պնդումները։ Սակայն, ինչպես ցույց է տալիս խորքային վերլուծությունը, այս թվացյալ հաջողության հետևում առկա է էականորեն ավելի բարդ և անհանգստացնող իրականություն։

Գծապատկեր 2.

Երկրորդ գծապատկերը ներկայացնում է Հայաստանի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ պլանային ցուցանիշների նկատմամբ։ Ինչպես ցույց են տալիս տվյալները, բյուջեի ծախսային մասը ցուցաբերում է թերակատարման միտում մինչև տարեվերջ, երբ իրականացվում է ծախսերի հիմնական մասը։ Այս համատեքստում առանձնապես խնդրահարույց են եղել այն տարիները, երբ տարեվերջյան հարկային մուտքերում արձանագրվել է զգալի թերակատարում։

Կառավարության ծրագրերի կատարման արդյունավետության վերաբերյալ հստակ գնահատական տալու համար անհրաժեշտ է սպասել տարեվերջյան ծախսերի վերջնական ցուցանիշներին։ Այնուամենայնիվ, արդեն իսկ նկատելի են որոշ մտահոգիչ միտումներ, հատկապես ՏՏ ոլորտում, որոնց մանրամասն անդրադարձ կկատարվի հաջորդ բաժնում։

Առաջին 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեի ընդհանուր ծախսերի թերակատարումը կազմել է մոտավորապես 13% կամ 290 մլրդ դրամ։ Առավել մտահոգիչ է կապիտալ ծախսերի (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն) 30% կամ 124 մլրդ դրամի թերակատարումը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական աջակցության ծրագրերի թերակատարումը կազմել է 26%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ներդրումային, արտահանման խթանման և գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի ցածր կատարողականով։

Հատկանշական է, որ գյուղատնտեսության ոլորտում երկարատև անկումից հետո ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է աննշան աճ։ Միևնույն ժամանակ, առանց ռուսական ոսկու վերաարտահանման գործառնությունների հաշվառման, արդյունաբերության ոլորտում նույնպես արձանագրվել է գրեթե զրոյական աճ։ Առավել մտահոգիչ է տեղեկատվության և կապի ոլորտում գրանցված 8.5%, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված 13% անկումը։

Նման պայմաններում էականորեն մեծանում է պետական պարտքի աճի ռիսկը։ Համաձայն գործող հարկաբյուջետային կանոնների, երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը, գործադիր մարմինը պարտավորվում է սահմանափակել ընթացիկ ծախսերը և ներկայացնել պարտքի մակարդակի նվազեցման հստակ ծրագիր։

ՀՀ ֆինանսների նախարարությունն իր միջնաժամկետ քաղաքականության շրջանակներում նպատակ է դրել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը պահպանել 50%-ի սահմաններում։ Սակայն բյուջեի թերակատարման, տնտեսական աճի դանդաղման և ՀՀ դրամի հնարավոր արժեզրկման պայմաններում առկա է լուրջ ռիսկ, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է գերազանցել 60%-ի շեմը։ Ներկա միտումների պահպանման պարագայում նշված սցենարի իրականացման հավանականությունը զգայուն է։

ՏՏ ոլորտի թերկատարումը

Թերևս այս պահին տնտեսության միջև խնդիրները ոչ մի տեղ այնքան ակնառու չէ, որքան Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում։ Այս ոլորտը հռչակվել էորպես երկրի կայուն աճի ռքազմավարական ճյուղ։ Այս պահին ՏՏ ոլորտը ցուցաբերում է մտահոգիչ նշաններ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարողացել է իրականացնել պլանավորված բյուջեի ընդամենը 58.4%-ը՝ կտրուկ թերակատարելով այն, որը նույնպես մտահոգություն է առաջացնում այս ոլորտի առողջության վերաբերյալ, արձագանքելով։ Այս ոլորտի խնդիրները վերծանվել են նաև մեր վերջին հետազոտության մեջ  SSOS ՀՀ ՏՏ. ռազմավարական առաջնահերթությունից մինչև հնարավոր անկում։

Թվերը պատմում են ոչ այնքնա դրական պատմություն։ Ըստ պաշտոնական տվյալների ՀՀ ԲՏԱ նախարարության ընդհանուր ծախսերը կազմել են ընդամենը 7.8 մլրդ դրամ՝ պլանավորված ծախսերի համեմատ կեսից քիչը (45.0%)։ Ոլորտի համար, որը պետք է լինի Հայաստանի տնտեսական ապագայի շարժիչ ուժը, սա բավականին խոսուն ցուցանիշ է, քան պարզապես բյուջետային վիճակագրություն։ Սա նույնպես վկայում է ոլորտում ռազմավարական հետընթացի մասին։

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտը վերջին երեք եռամսյակների ընթացքում արձանագրել է բացասական աճ, ինչը կարող է վկայել այս ռազմավարական ոլորտում ճգնաժամի մասին։ 2022 թվականին սկսված վերելքը, որը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից մասնագետների ներհոսքով, սկսել է մարել։ Թեև Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունների թիվը կտրուկ նվազել է, արտերկրում գրանցված, սակայն Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների թիվը հետաքրքիր աճ է գրանցել։ Սակայն այս տեղաշարժը չի համապատասխանում աշխատակիցների թվի հետ, ինչը հուշում է տվյալների անճշտության կամ փոքր բիզնեսների զանգվածային փակման մասին։

Այս անկման պատճառ են հանդիսանում մի շարք գործոններ, այդ թվում՝ հայկական դրամի արժևորումը, հարկային քաղաքականության փոփոխությունները և Երևանում կյանքի բարձր արժեքը, ինչպես նաև ոչ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը։ Դրամի ամրապնդումը հատկապես բացասաբար է անդրադարձել արտահանմանը միտված ոլորտների վրա, ինչպիսին է ՏՏ ոլորտը։ Բացի այդ, ՏՏ ընկերությունների համար հարկային արտոնությունների դադարեցումը և փոքր ու միջին ձեռնարկությունների համար շրջանառության հարկի հնարավոր կրկնապատկումը Վրաստանի նման հարևան երկրները դարձնում են ավելի գրավիչ ՏՏ բիզնեսի համար։

Իրավիճակն ավելի է բարդանում կապիտալի արտահոսքի և ներհոսքի կրճատման պատճառով։ Քանի որ Հայաստանի ՏՏ ոլորտը մոտենում է վճռորոշ փուլի, հրատապ է դառնում զարգացման ռազմավարությունների վերանայումը, հարկային քաղաքականության վերաիմաստավորումը և Երևանից դուրս նոր ՏՏ կենտրոնների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրումը՝ ոլորտի մրցունակությունն ու աճը պահպանելու համար։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է բարդ և բազմաշերտ մարտահրավերների առջև։ Հարկային եկամուտների թերհավաքագրումը, բյուջետային ծախսերի թերակատարումը, ՏՏ ոլորտի անկումը և արտաքին գործոններից կախվածությունը ստեղծում են լուրջ ռիսկեր երկարաժամկետ կայուն զարգացման համար։ Առանց համակարգային բարեփոխումների և տնտեսական քաղաքականության վերանայման, «տնտեսական հրաշքի» մասին խոսակցությունները կարող են վերածվել տնտեսական ճգնաժամի իրական սպառնալիքի։

Հատկապես կարևոր է հարկաբյուջետային քաղաքականության վերանայումը, ՏՏ ոլորտի զարգացման նոր ռազմավարության մշակումը և տնտեսության դիվերսիֆիկացումը՝ նվազեցնելով կախվածությունը արտաքին ժամանակավոր գործոններից։

Այս խնդիրների լուծումը պահանջում է ոչ միայն արագ արձագանք, այլև երկարաժամկետ, հետևողական և հավասարակշռված մոտեցում։

tvyal.com