Ի՞նչ է կատարվում ձեր օրգանիզմում ամեն բաժակ սուրճից հետո. մանրամասները՝ ABnews.am կայքում
Կրիպտո ընկերությունները ԱՄՆ կարգավորող մարմիններին վճարել են 32 միլիարդ դոլար
Ուկրաինան Կանադայից 290,5 միլիոն դոլարի չափով լրացուցիչ վարկ կստանա
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նշում է կազմավորման 10-ամյակը
Նեպալցի լեռնագնացը 18 տարեկանում նվաճել է աշխարհի բոլոր 14 ութհազարանոց գագաթները
Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով․ դիտեք՝ ABnews.am կայքում
Ինչու՞ Tesla-ի նոր ինքնավար մեքենաները չարդարացրեցին սպասելիքները․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Որո՞նք են Հայաստանի 2025 թվականի բյուջեի կարևոր ծախսերը․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Հայաստանը և ԵԱԶԲ-ը ստորագրում են նոր վարկային համաձայնագիր․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Զբոսաշրջության նորարարության և Զարգացման ֆեդերացիա․ դիտեք՝ ABnews.am կայքում
100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Խմելու ջրի նոր դրոշմավորման պահանջները․ փոփոխություններ ապրանքային վերահսկողության մեջ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
TikTok-ի պատճառով ոչնչացվել է ուկրաինացիների հրամանատարական կետը
Եվրամիությունը կասեցնում է Վրաստանին ավելի քան €120 մլն-ի օգնությունը
Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կհասնեն 50,5 միլիարդ եվրոյի
Tesla-ն կտրամադրի 500 մշտական աշխատատեղ Գերմանիայի իր մեգագործարանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ֆարերյան կղզիների հետ
Hongqi Guoli. Չինաստանի ամենաթանկ մեքենան՝ Rolls-Royce-ից թանկ. մանրամասները՝ ABnews.am կայքում

Կապիտալի ներհոսքի և արտահոսքի փոփոխությունները Հայաստանի բանկային համակարգում

Սպտ 16, 2024 14:39
38
ADS

Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն

2022 թվականն աննախադեպ էր ֆիզիկական անձանցից դեպի հայկական բանկեր փոխանցումների աճի առումով. դրանք աճել են 2,5 անգամ՝ 2,1 մլրդ դոլարից հասնելով 5,2 մլրդ դոլարի։ 2022 թվականին արտարժույթի ներհոսքը բանկային համակարգ աճել է 2,5 անգամ, իսկ արտահոսքը՝ 2.1 անգամ։

Զուտ ներհոսքը 2022 թվականին աճել է գրեթե 3 անգամ՝ 0.9 մլրդ դոլարից մինչև 2.9 մլրդ դոլար։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանից ստացված բանկային փոխանցումներով, որոնք քառապատկվել են՝ 865 մլն դոլարից հասնելով 3,6 մլրդ դոլարի։ Արդյունքում Հայաստան է փոխանցվել զգալի գումար՝ հիմնականում դոլարով, ինչը հանգեցրել է դոլարի առաջարկի աճին, ինչպես նաև նպաստել 2022 թվականի ապրիլ-հունիսին գրանցված դրամի ամրացմանը, երբ դոլարը 480 դրամից դարձավ 405 դրամ։

Կապիտալի այսպիսի մեծ ներհոսքի արդյունքում Հայաստանի առևտրային բանկերը 2022թ-ին արձանագրել են 255.6 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 3 անգամ ավել է, քան նախորդ տարի: Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62.2 մլրդ դրամ: Այսինքն բանկային համակարգը 2022 թվականին արձանագրել է 0.58 մլրդ դոլարի շահույթ։

Քանի որ Հայաստանում գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը բանկային համկարգ մտած դրամական միջոցները հիմնականում ներդրվեցին շինարարություն։ Ինչպես մենք ցույց ենք տվել  Հայաստան` Կովկասի վագր, թե՞ թանկ երազանք հետազոտությունում, 2022 թվականի 12.6 տոկոս տնտեսական աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել ֆինանսական գործունեությամբ, որը կապիտալի ներհոսքին զուգահեռ փուչիկի պես աճել է, որից հետո՝ կապիտալի ներհոսքի դանդաղման և արտահոսքի արդյունքում, անկում է գրանցել։

Գծապատկեր 1.

Ինչպես երևում է առաջին գծապատկերում, առաջին կիսամյակի կտրվածքով կապիտալի ներհոսքի ամենաբարձր կետը գրանցվել է 2023 թվականին, որից հետո այն անկում է ապրել։ 2024 թվականի առաջին կիսամյակում կապիտալի ներհոսքը կրճատվել է 13.7 տոկոսով, իսկ Ռուսաստանի հետ՝ 23.0 տոկոսով։

2023 թվականի կտրվածքով բանկային փոխանցումները գրանցել են 9.7 տոկոս աճ՝ 2022 թվականի զգալի 2,5 անգամ աճի համեմատ: Տարեկան 9.7 տոկոս աճը առաջին հայացքից վկայում է աճի մասին, սակայն եթե դիտարկենք ամսական կտրվածքը (գծապատկեր 2), ապա հստակ երևում է, որ 12-ամսյա դրամական փոխանցումների պիկային կետը գրանցվել է 2023 թվականի մայիսին՝ 6.4 մլրդ դոլար, որը 11 տոկոսով պակաս է տարեվերջյան 5.7 մլրդ դոլար դրամական ներհոսքի ցուցանիշից։

Բանկային համակարգից դուրս եկած գումարները աճել են 55 տոկոսով՝ հասնելով 4 մլրդ դոլարի։ Զուտ ներհոսքը կրճատվել է 36 տոկոսով՝ 2.6 միլիարդից մինչև 1.6 միլիարդ դոլար։ Կապիտալի ներհոսքի կրճատումը և արտահոսքի աճը գրանցվել է մինչև 2024 թվականի կեսերը։ Այս պահին իրավիճակը կայունացել է։ Ակնկալվում է, որ 2024 թվականին կապիտալի ներհոսքը կազմելու է մոտ 5.4 մլրդ դոլար, որը մոտ 6 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա ցուցանիշից։

Գծապատկեր 2.

Ինչպես երևում է գծապատկերից, կապիտալի ներհոսքը հիմնականում գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, երկրորդ տեղում է ԱՄՆ-ն։ Կապիտալի արտահոսքը ունի ավելի դիվերսիֆիկացված պատկեր։ Չկա մի հստակ պետություն, որտեղ կապիտալը արտահոսում է Հայաստանից։

Կապիտալի արտահոսքի մեջ նկատվում է Արաբական Միացյալ Էմիրությունների զգալի աճը, որն այս պահին Հայաստանից կապիտալի արտահոսքի տեսանկյունից զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 17.5 տոկոս մասնաբաժնով (2024 թվականի հունվար-հուլիս դրությամբ 393 միլիոն դոլար)։ Սա համահունչ է նաև այն փաստի հետ, որ այս պահին Հայաստանի արտահանման գրեթե կեսը գնում է ԱՄԷ, որը ոսկու և ադամանդների վերաարտահանումն է Ռուսաստանից դեպի ԱՄԷ (կարդացեք ավելին՝  Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը

Կարելի է ենթադրել, որ ոսկու վերաարտահանումից ստացված հասույթը դուրս է գալիս նաև ԱՄԷ, որի արդյունքում այս ուղղությամբ ունենք կապիտալի արտահոսքի աճ։ Քանի որ ոսկու վերաարտահանումը ունի ժամանակավոր բնույթ, այս ուղղությամբ դրամական արտահոսքն էլ կարող է ունենալ ժամանակավոր բնույթ։

Ինչպես երևում է երրորդ գծապատկերից, կապիտալը արտահոսում է տարբեր պետություններ, որոնց շարքում են նաև Շվեյցարիան, Մոնակոն, Իսպանիան, Սինգապուրը, Միացյալ Թագավորությունը։

Գծապատկեր 3.

2023 թվականին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների 69,3 տոկոսը (3 946 մլն դոլար) ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից, 11,6 տոկոսը՝ ԱՄՆ-ից (663 մլն դոլար): 2023 թվականին Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների 81.4 տոկոսը եղել են ոչ առևտրային նպատակներով։ Դիտարկենք նաև առանձին ՌԴ-ից կատարված բանկային փոխանցումները (գծապատկեր 4)։ Ինչպես երևում է գծապատկերից, մինչև 2022 թվականը փոխանցումների գերակշիռ մասը ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտներն էին, իսկ 2022 թվականից սկսած փոխանցումների գերակշիռ մասն ունի կոմերցիոն բնույթ։

Փաստացի մինչև 2022 թվականը Ռուսաստանից ստացված փոխանցումների մեծ մասը եղել է արտագնա աշխատանքի արդյունքում կատարված տրանսֆերտները։ 2022 թվականից իրավիճակը փոփոխվել է՝ արդեն փոխանցումների զգալի մասն ունի կոմերցիոն, ներդրումային բնույթ, այսինքն՝ չի ձևավորվում արտագնա աշխատուժի արդյունքում։ Ռուսաստանից կապիտալի ներհոսքի պիկային կետը գրանցվեց 2023 թվականի մարտ ամսին, որից հետո գրանցվել է անկում։ Այս պահին իրավիճակը կայունացած է։

Գծապատկեր 4.

Մեր կողմից գնահատվել է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարված տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերությունը, որը ներկայացված է 5-րդ գծապատկերում։ Քանի որ գծապատկերում ներկայացված տվյալները գնահատվել են մեր մեթոդաբանությամբ, դրանք կարող են չհամապատասխանել պաշտոնական տվյալների հետ, որոնք տրվում են տարեկան կտրվածով և չեն ներառում առանձին պետությունների հաշվարկը։ Այս ցուցանիշը ներկայացնում է արտագնա աշխատանքի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ։ Այսպես, ինչքան այն մեծ է, այնքան ավելի շատ աշխատուժ ենք արտահանում մենք, որն ընդհանուր տնտեսական զարգացման տեսանկյունից դրական չէ, քանի որ մենք «արտահանում» ենք աշխատուժը՝ աշխատատեղեր ստեղծելու փոխարեն։

Այս ցուցանիշը վերջին 15 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ամենաբարձր կետին էր հասել 2013 թվականին՝ 19.7 տոկոս։ Հիմնականում ռուսական ռուբլու արժեզրկմամբ և դրամի ամրացմամբ պայմանավորված վերջին տարիների ընթացքում այս ցուցանիշը զգալի կրճատվել է, որն աշխատուժի արտահոսքի տեսանկյունից դրական է։ 2024 թվականի առաջին կիսամյակում, ըստ մեր գնահատականի, տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերությունը կազմում է մոտ 4 տոկոս, իսկ Ռուսաստանից ստացված տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերությունը՝ 2 տոկոս։

Գծապատկեր 5.

Մեր կողմից ուսումնասիրված տվյալներից շատերի մեջ առկա են տնտեսական հնարավոր անկման նախանշաններ։ Այդ ցուցանիշներից մեկն այլ պետություններից ստացվող բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումներն են՝ կատարված ֆիզիկական անձանց կողմից։

2023 թվականի կեսից սկսված կապիտալի արտահոսքի շարունակությունը ներկայացնում է որոշակի ռիսկ բանկային համակարգի զուտ շահույթի ապահովման և առողջության տեսանկյունից։ Սա, ոսկու վերաարտահանման հետ մեկտեղ, մարտահրավեր է մեր տնտեսության համար, և չպետք է թույլատրել, որ նախորդ 2 տարիներին հիմնականում Ռուսաստանից կապիտալի ներհոսքով ապահովված զգալի տնտեսական աճը մթագնի իրական պատկերը։ Անհրաժեշտ է ռեալ գնահատել մեր տնտեսական հնարավորությունները։

tvyal.com

Մեկնաբանություն