Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Ինչպես ստանալ 40+10 հազար դրամ աջակցություն․ 5 հարց՝ ԼՂ հայրենակիցների համար

Օգս 27, 2024 16:58
40
ADS

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։

ՀԱՐՑ 1։ Եթե նույն ամսվա ընթացքում ՀՀ-ից բացակայել եմ 10 օր, արդյոք դա կարող է ազդել աջակցության վճարման գործընթացի վրա։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե բացակայել եք ՀՀ–ից, ապա ինքնին բացակայության հիմքով տվյալ ամսվա աջակցությունը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիս, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե  Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։ Ուշադրություն․ ցանկացած պատճառով մերժվելու դեպքում աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է նոր դիմում լրացնել։

ՀԱՐՑ 2։ Ինձ պատկանող անշարժ գույքի բնակտարածքի մակերեսը փոքր է 20 քմ-ից, սակայն ստացել եմ միայն 10 հազար դրամ աջակցություն։ Ե՞րբ կարող եմ լրացուցիչ 40 հազար դրամ աջակցությունը ևս ստանալ, և արդյոք կստանամ նաև չստացած ամիսների համար։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե Ձեր կամ Ձեր ամուսնու կամ Ձեր երեխայի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակվելու համար նախատեսված միակ անշարժ գույքի բաժնեմասը փոքր է 20 քառակուսի մետրից, ապա հուլիս ամսվա Ձեր աջակցությունն արդեն իսկ տրամադրվել է 50 հազար դրամի չափով՝ Անշարժ գույքի պետական ռեգիստրից ստացվող տվյալների հետ համադրման արդյունքում։ Նախորդ ամիսների մասով ստացվող տվյալների ճշգրտությունն ապահովելու նպատակով՝ անշարժ գույքին վերաբերելի տեղեկատվությունն այս պահին գտնվում է լրացուցիչ ստուգումների փուլում։ Տվյալների ամբողջացումից հետո խնդրին կտրվի լուծում նախորդ ամիսների համար նույնպես, եթե նախորդ ամիսների համար մերժման այլ պատճառներ չեն եղել։ Ուշադրություն․ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով։

ՀԱՐՑ 3։ Արդյոք 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի 2025 թվականին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։

ՀԱՐՑ 4։ Եթե ընտանիքիս անդամները ստացել են տվյալ ամսվա աջակցությունը միաժամանակ, իսկ ես՝ ոչ։ Այս դեպքում իմ տվյալները լրացուցիչ ճշգրտելու անհրաժեշտություն կա՞։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե https://rent.socservice.am/verify/ հղմամբ Ձեր առցանց դիմումն ունի «ենթակա է վճարման» կարգավիճակը, ապա տվյալ դեպքում Ձեր տվյալների ճշգրտման անհրաժեշտություն չկա։

ՀԱՐՑ 5։ Արդյոք կարող եմ առցանց եղանակով տեղեկանալ 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում իմ հայտի կարգավիճակի, ինչպես նաև վճարման գործընթացի վերաբերյալ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Ձեր գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտի կարգավիճակը ստուգել https://rent.socservice.am/verify/ հղմամբ՝ համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անունը, ազգանունը անձնագրի կամ հանրային ծառայությունների համարանիշի կամ նույնականացման քարտի տվյալները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարների վճարումներին կարող եք հետևել նաև dimum.ssa.am (առցանց դիմումների համակարգ) կայքէջի միջոցով։