ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները
ԱՄՆ-ում իրական ժամանակում վճարումները կավելանան ամպային լուծումների շնորհիվ
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
ՊԵԿ-ը մաքսային ծառայություն աշխատանքի է հրավիրում բուհերի շրջանավարտներին
Chrome-ը համակարգիչների և սմարթֆոնների աշխարհում ամենահայտնի բրաուզերն է. StatCounter
Apple-ի վաճառքները գրեթե բոլոր մայրցամաքներում անկում են գրանցում
Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետ.բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դր., 23Թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով (41.4 մլրդ դր)
Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը
Bloomberg. Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 37.3 միլիարդ դոլարով
Ապրիլին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով հասել է առնվազն 69.8%-ի
Bloomberg. Տարեսկզբից Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ավելի քան 15.5 միլիարդ դոլարով
«Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում
ՊԵԿ. 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին
Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ
2,6 միլիոն դոլարի հնատիպ հրատարակություններ են գողացել
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ

Համաշխարհային բանկի նոր զեկույցը մեր տարաճաշրջանի վերաբերյալ

Ապր 12, 2024 08:50
51
ADS

Այս տարի տնտեսական ակտիվությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ձևավորվող և զարգացող տնտեսություններում կդանդաղի, քանի որ համաշխարհային ավելի թույլ տնտեսությունը, դրամավարկային խիստ քաղաքականությունը, Չինաստանում աճի տեմպի դանդաղումը և ապրանքների ավելի ցածր գները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի աճի հեռանկարի վրա՝ ասվում է այսօր լույս տեսած՝ Համաշխարհային բանկի տարածաշրջանի «Վերջին տնտեսական զարգացումները» զեկույցում։

Տարածաշրջանի աճի տեմպը հնարավոր է, որ այս տարի դանդաղի մինչև 2.8 տոկոս՝ հաջորդելով 2023 թ․-ի նշանակալի՝ մինչև 3․3 տոկոս բարձրացմանը, որը պայմանավորված էր թե՛ Ռուսաստանի,  թե՛ պատերազմից տուժած Ուկրաինայի դեպի աճ վերադարձով և Կենտրոնական Ասիայի ավելի ուժեղ վերականգնմամբ։ Տարածաշրջանի թողարկման աճը հավանական է, որ 2025 թ․ հիմնականում անփոփոխ մնա։

Հեռանկարը հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների և սահմանափակումների։ Հիմնական առևտրային գործընկերների սպասվածից դանդաղ վերականգնումը, հատկապես եվրագոտում,  դրամավարկային սահմանափակող քաղաքականությունը և աշխարհաքաղաքական զարգացումների սրացումը կարող են է՛լ ավելի նվազեցնել ողջ տարածաշրջանի աճը։ 

 «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները շարունակում են դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի, որոնք խորանում են գլոբալ աճի դժվարին միջավայրի պատճառով»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։  «Խթանելով բիզնես դինամիզմն ու բարելավելով կլիմայի փոփոխությունից բխող ռիսկերի նկատմամբ դիմակայունությունը, հնարավոր կլինի վերականգնել արտադրողականության աճը՝ օգնելով պաշտպանել տարածաշրջանի ժողովրդին և արագացնել տնտեսական աճը»։

Դանդաղ աճն է՛լ ավելի կհետաձգի տարածաշրջանի վերականգնումը վերջին ցնցումներից, այդ թվում՝ Ուկրաինա Ռուսաստանի շարունակվող ներխուժումից, համավարակից և 2022 թ․ կենսապահովման ծախսերի ճգնաժամից։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաներում և զարգացող տնտեսություններում (EMDEs) գնաճը սպասվածից արագ է նվազել՝ հիմնականում էներգակիրների և պարենի համաշխարհային գների շեշտակի անկման շնորհիվ։ Սպառողական գների գնաճի միջնակետը տարածաշրջանում 2023 թ․ սկզբի 15 տոկոսից նվազեց՝ փետրվարին կազմելով 4․2 տոկոս։ Բայցևայնպես, 2022 թ․ կենսապահովման ծախսերի ճգնաժամը շարունակում է անդրադառնալ տնային տնտեսությունների վրա՝ չնայած իրական եկամուտների անցյալ տարվա աճին։

Ուկրաինայում այս տարի կանխատեսվում է վերականգնման տեմպի դանդաղում՝ 2023 թ․ 4․8 տոկոսից 3․2 տոկոս՝ արտացոլելով ավելի քիչ բերքը և աշխատուժի մշտական պակասը։ Երկրի տնտեսության հեռանկարը շարունակում է պայմանավորված դոնորների օժանդակությամբ և Ռուսաստանի ներխուժման տևողությամբ։ Համաշխարհային բանկի և գործընկեր կառույցների վերջին գնահատականների համաձայն՝ Ուկրաինայի վերակառուցման և վերականգնման արժեքը աճել է մինչև 486 միլիարդ դոլար, ինչն Ուկրաինայի նախապատերազմյան տնտեսության կրկնակի մեծությունից ավելի է։ 

Թուրքիայում ևս այս տարի աճը կթուլանա՝ կազմելով 3 տոկոս, 2009 թ․-ից ի վեր ամենացածր մակարդակը, բացառությամբ համավարակից տուժած տարիների, քանի որ սպասվում է, որ մակրոտնտեսական կոնսոլիդացման ջանքերը կսահմանափակեն ներքին պահանջարկը։ Նավթի համաշխարհային զսպված գները  կխաթարեն ողջ Կենտրոնական Ասիայի հեռանկարները՝ ընդ որում աճի տեմպն այս տարի կդանդաղի մինչև 4․1 տոկոս՝ 2023 թ․ 5․5 տոկոսի գնահատականի համեմատ։

Զեկույցում հատուկ թեմատիկ գլուխ է ներառվել՝ նվիրված մասնավոր հատվածի ներուժի բացահայտմանը։ Գլխում նշվում է, որ տարածաշրջանի տնտեսական զարգացումը պլանայինից շուկայական տնտեսության անցման, լայն և խորը կառուցվածքային բարեփոխումների և մասնավոր նախաձեռնության՝ աճի և բարգավաճման հիմնական շարժիչի ձևավորման պատմությունն է։

Երեք տասնամյակից էլ քիչ ժամանակահատվածում տարածաշրջանի 12 երկիր է անդամակցել Եվրամիությանը (ԵՄ)։ Այս երկրների անցումը ԵՄ-ին ինտեգրված շուկայական տնտեսությունների՝ ուժեղ ինստիտուտներով և արտադրական կառույցներով, ցույց է տալիս որոշ երկրների խորը բարեփոխման հաջողությունը, որոնք նաև բարձր եկամտի կարգավիճակի են հասել։

«Տարածաշրջանի մի քանի երկրներում մասնավոր հատվածը բախվում է մի շարք արգելքների որոնք խոչընդոտում են նրա աճն ու նորարություն կատարելու ունակությունը»,- ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին։ «Բիզնեսի դինամիզմի խթանման համար անհրաժեշտ է դիմագրավել մի քանի մարտահրավերների, այդ թվում՝ արդիականացնել մրցակցության միջավայրը, նվազեցնել պետության ներգրավվածությունը տնտեսության մեջ, բարելավել կրթության որակը և բարձրացնել ֆինանսների մատչելիությունն ընկերությունների համար»։

Մրցակցության և ազատ շուկաների խթանման ջանքերով անհրաժեշտ է շեշտը դնել մուտքի խոչընդոտների նվազեցման և ոչ արտադրողական ընկերություններից ելքի հեշտացման վրա։ Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների զգալի ներկայությունը նաև մասնավոր ձեռնարկությունների համար խաղի հավասար պայմանների ստեղծման լուրջ խոչընդոտ է։

Մասնավոր ընկերություները բախվում են նաև ոչ համարժեք կրթությամբ աշխատուժի և հմտությունների խոշոր բացի խնդրին, որոնք աճի լուրջ սահմանափակումներ են, մեկ այլ խոչընդոտ է նաև կարճաժամկետ հեռանկարում երիտասարդ և հմուտ աշխատողների արտագաղթի բարձր մակարդակը։ Ավելի լավ կրթությամբ աշխատուժն ավելի բարձր արտադրողականության հետ է ասոցացվում և կարող է ավելի մեծ նորարարության հանգեցնել։

Բանկերի կողմից մասնավոր հատվածի վարկավորումը համեմատաբար ցածր է և վերջին տասնամյակում չի ավելացել։ Որպես կանոն, վարկավորումը նաև ավելի կարճաժամկետ է։ Արտադրողականության աճի և նորարարության բարելավման համար ընկերություններին երկարաժամկետ ֆինանսների հասանելիություն է անհրաժեշտ։

Զեկույցի ամփոփագիրը հայերեն՝ https://bit.ly/ECA_Spring2024_ArmenianES

Մեկնաբանություն