2024թ. II եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,060,501 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2024թ. առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 0.8%-ով կամ 30,838-ով, իսկ 2023թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.94% կամ 116,023 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,804,731 է: 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.85%-ով կամ 31,924 բաժանորդով, իսկ 2023թ.-ի II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.09%-ով կամ 114,002 բաժանորդով։
Օպերատորներ
2024թ. II եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,051,679: 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1,49%-ով կամ 15,391-ով, իսկ 2023թ. II եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 8.86%-ով կամ 85,553 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 943,332 է։ 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 0.87%-ով կամ 8,296-ով, իսկ 2023թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 7.05%-ով կամ 62,152 բաժանորդով:
Հոդվածն ամբողջությամբ՝ b24.am