Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է

Օգս 16, 2024 22:41
38
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.3%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.3%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 3․7%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-հուլիսի համեմատ աճել են 6.4%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.2%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.1%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.7%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.5%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 9.7%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ չեն փոփոխվել։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.4%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 3.5%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.7%-ով։

Սննդամթերքի գներ: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 1.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.9-0.8%-ով, այդ թվում, ամենաշատը՝ Աշտարակ և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.3%-ով։

2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հնդկաձավարի գինը նվազել է 14.5%-ով, հաճարինը՝ 7.9%-ով, ոլոռինը՝ 7.5%-ով, ձավարինը՝ 7.0%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 0.2%, 1.0%, 0.9%-ով: Մակարոնեղենի գները 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ նվազել են 6.7%-ով, ալյուրինը՝ 3.6%-ով, հացինը՝ 0.4%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 1.1%, 0.4%-ով: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մարգարինի 18.9%, պանրի՝ 7.2%, «Իշխան» ձկնատեսակի ՝ 6.3%, թռչնամսի՝ 5.3%, թարմ կաթի՝ 1.0%, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%,1.7%, 1.5%, 0.5%, 0.5% գնանկում:

Ոսպի և լոբու գները 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել են 6.8% և 1.6%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.7% և 0.9% գնանկում: Միաժամանակ, 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ խոզի մսի գինը նվազել է 5.8%-ով, տավարի մսինը՝ 1.5%-ով, կարագինը՝ 2.7%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.7%, 0.4% և 1.4% գնաճ:

2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ գառան մսի գինն աճել է 2.1%-ով, բրնձինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.1% և 0.2%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ նվազել է 8.3%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ գրանցվել է 1.4% գնաճ: Սուրճի գինը 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել է 8.5%-ով, թեյինը՝ 3.2%-ով, շոկոլադինը՝ 1.8%-ով, կակաոյինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ` համապատասխանաբար 1.6%, 0.9%,1.8% և 1.8%-ով:

Ձվի գինը 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել է 8.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.9%-ով: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 1.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ աճել են 7.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.2%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 14.3% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 7.7% գնանկում:

2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 11.6% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ` 3.6% գնանկում: 2024թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 6.12%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.57 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.5%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.3%-ով:

Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2024թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.7-0.1%-ով, իսկ 6-ում գրանցվել է 0.1-1.0% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով:

2024թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.6% և 2.4%-ով: 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 10.2% և դիզելային վառելիքի՝ 15.4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8% և 6.7%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 3.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.6%-ով:

2024թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4-0.7%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճեր գրանցվել են Գավառ և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.6%-ով:

Արտարժույթի շուկա: 2024թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.4% նվազում, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2024թ. հուլիսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.3% և 4.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.3% և 2.0% նվազում: 2024թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4%-ով գերազանցել է 2023թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ):