Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

5%-ով պակաս զբոսաշրջիկ՝ ինչու են այցելուները խուսափում Հայաստանից

Հլս 30, 2024 15:15
90
ADS

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիս և հունիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են զբոսաշրջային այցելությունների ցուցանիշները։  

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունիսին Հայաստան այցելել է 180,718 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 199,159-ի փոխարեն։ Ընթացիկ տարվա մայիսին էլ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 167,049 զբոսաշրջիկ՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 176,384-ի և 2022-ի 116,495-ի փոխարեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով զբոսաշրջիկների հոսքի համեմատական նվազման վրա ազդող գործոններին, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նախ նշեց, որ ըստ փորձագիտական եզրակացությունների, հրապարակված պաշտոնական ցուցանիշներն այս տարվա առաջին կիսամյակում, ըստ էության, մոտ 5 տոկոսով նվազել են նախորդ տարվա համեմատ։

Փորձագետն առանձնացրեց նվազման վրա ազդեցություն ունեցած մի քանի գործոններ․

Չնայած տարբեր վարկանիշային պարբերականներ Հայաստանը վերջին շրջանում ներկայացնում են դրական տեսանկյունից՝ ամենաապահով երկրների առաջին տասնյակում, նույնիսկ՝ եռյակում, ինչպես նաև որպես ամենագրավիչ երկրներից, այդուհանդերձ, նպատակային շուկա հանդիսացող ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ճապոնիայի իրավասու գերատեսչությունների կայքերում մեր երկիրը ներկայացվում է «կարմիր սահմանագծեր»-ով , այսինքն՝ ոչ անվտանգ երկիր․

Ապրեսյանի խոսքով՝ սա իր բացասական ազդեցությունն է  ունենում ինչպես ընդհանուր, այնպես էլ կազմակերպված տուրիզմի վրա։

Նպատակային շուկաներ հանդիսացող երկրների իրավասու կառույցների կողմից Հայաստանը ոչ անվտանգ ներկայացնելու պատճառով համապատասխան ընկերությունները զբոսաշրջիկներին ապահովագրություն չեն տրամադրում՝ պատճառաբանելով հենց այդ հանգամանքը։

Իր բացասական դերն է ունենում  նաև  տարածաշրջանում և աշխարհում տիրող անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը։

Զբոսաշրջիկների թվի նվազման վրա զգալի ազդեցություն է ունեցել գների բարձրացումը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում․

«Բացի աշխարհում ընդհանուր գնաճը, մեր երկրում տարբեր պատճառներով, կարելի է ասել անհարկի, բարձրացան առանձին ծառայությունների գները։ Պարզապես տեսնելով, որ լավ, դինամիկ աճում է տուրիզմը՝ որոշեցին, որ կարելի է միանգամից հարստանալ, և գներ բարձրացվեցին։ Կարելի է ասել՝ դա տեղի ունեցավ և՛ մասնավոր հատվածում, և՛ պետական, օրինակ՝ թանգարաններում», — պարզաբանեց Ապրեսյանը։

Թանկացմանը գումարվել է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի արժևորումը․

Փորձագետի գնահատմամբ՝ արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը կազմում է մոտ 30 տոկոս և, ըստ էության, Հայաստանում  զբոսաշրջային արդյունքն առնվազն 50 տոկոսով թանկացել է։

«Սա արդեն պետք է ահազանգ լինի, և մտածենք գնային քաղաքականությունը կարգավորելու, խելամիտ ու ողջամիտ լինելու մասին։ Բացի այդ՝ պետական քաղաքականությունը պետք է նպաստի նրան, որ կարողանանք մեր գները կարգավորել ու մրցունակ դարձնել։ Այստեղ որպես գները զգալի մեղմացնող գործոն կարող է լինել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» շրջանառվող օրինագիծը, ինչը ենթադրում է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում»,-ասաց Ապրեսյանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինագծի ընդունվելու դեպքում զգալիորեն կմեղմվի գների անհարկի բարձրացումը։

Մեր զրուցակիցը նշեց, որ մյուս կողմից  շրջանառության հարկի դրույքաչափերի կրկնապատկումը, որ նախատեսվում է, կբարձրացնի Զբոսաշրջային որոշ ծառայությունների ինքնարժեքը, մասնավորապես՝ հանրային սննդի դեպքում։

Փորձագետը, դրական գնահատելով կառավարության՝ միասնական հարկային քաղաքականության գնալու նպատակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում այն ոլորտի հետ քննարկելը և դրան քայլ առ քայլ գնալը։ Նրա կարծիքով՝ զբոսաշրջության առանձնահատկությունները հաշվի չառնելը կարող է էական վնաս հասցնել ոլորտին՝ կրկին թանկացումների տեսքով։

Ապրեսյանը դրական և ինստիտուցիոնալ բարեփոխում գնահատեց նաև զբոսաշրջային տրանսպորտային ծառայության վերաբերյալ նոր օրենքի ընդունումը, ըստ որի, այն արդեն որակավորման ենթակա գործունեություն է համարվում։

Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, զբոսաշրջության համար պետք է բարենպաստ, առանձին հարկատեսակներ սահմանվեն։

«Պետք է լինի շրջանառության հարկ՝ ոչ ավել քան 5 տոկոս տոկոսադրույքով, որովհետև մեր տրանսպորտային ծառայության գները նույնպես էապես բարձրացել են՝ պայմանավորված վառելիքի թանկացմամբ, իսկ տրանսպորտային ծառայությունը զգալի մաս է կազմում զբոսաշրջային փաթեթում»,-շեշտեց Ապրեսյանը։

Խոսելով  դեռևս զբոսաշրջային ակտիվ սեզոնում ցուցանիշների դրական փոփոխության հավանականությունից՝ Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահը չբացառեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որն առավել ակտիվ ժամանակահատված է, թվերը հավասարակշռվեն և տարեկան ցուցանիշը գոնե բացասական չլինի։

«Բայց այստեղ կարևորն այն է, որ այդ ինդիկատորն արդեն աշխատել է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք շեշտակի աճեր՝ 2022 թվականը 2021-ի նկատմամբ կրկնակի է աճել, իսկ 2023-ը նախորդ տարվա նկատմամբ՝ գրեթե 40 տոկոսով։ Հիմա, եթե նույնիսկ տարեկան ցուցանիշն առանց մինուսի լինի, նշանակում է՝ մենք մտածելու տեղ ունենք»,-ընդգծեց Ապրեսյանը։

Անդրադառնալով զբոսաշրջության կարևորությանն ու ազդեցությանը տնտեսության վրա՝ փորձագետն անցած տարվա ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի օրինակը ներկայացրեց․

«Կոպիտ հաշվարկով՝ եթե մեկ զբոսաշրջիկի այցելության միջին ծախսը հաշվենք մոտ 1000 դոլար, ապա դա կնշանակի, որ միայն ներգնա տուրիզմից առնվազն 2 միլիարդ դոլարի համախառն եկամուտ ենք ունեցել»։