Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Evoca-ն ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից

Հկտ 3, 2024 17:45
19

Շվեյցարական ներդրումային կազմակերպությունից ստացած վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը:

Evocabank-ը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի` Symbiotics Investments-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնության նպատակն է շուկայում բարելավել բիզնես միջավայրը՝ խթանելով առողջ մրցակցությունը, որն էլ իր հերթին թիրախային ոլորտում կնպաստի տնտեսական ակտիվությանը։

«Երեք տարի շարունակ համագործակցելով Symbiotics շվեյցարական ներդրումային ընկերության հետ՝ մենք կարողացել ենք մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանում ՄՓՄՁ հատվածի զարգացմանը: Այս անգամ Evoca-ն Symbiotics-ից ներգրավել է 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կրկին ուղղվելու է Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Հավատարիմ մնալով Բանկի առաքելությանը՝ մենք մշտապես ստեղծում ենք հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Վարկային միջոցները տրամադրվել են ՀՀ դրամով, ինչը հազվադեպ առաջարկ է արտասահմանյան ներդրողների շրջանում: Մենք ուրախ ենք, որ այս միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին ընդլայնելու իր վարկային պորտֆելը տեղական արժույթով», նշել է Symbiotics Investments-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Ֆանդոն։

Symbiotics-ի հետ համագործակցությունը Evoca-ն սկսել է 2022 թվականին՝ նեգրավելով 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ 2023 թվականին Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ միկրո, փոքր և միջին բիզնեսների համար:

Evocabank-ի մասին

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7 տարի անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» և 4 տարի անընդմեջ՝ որպես «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ., և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:

Վեբ կայք՝ evoca.am

Symbiotics-ի մասին

Symbiotics-ը ազդեցիկ ներդրումներ կատարելու համար շուկա մուտք գործելու առաջատար հարթակ է, որն ուղղված է զարգացող և սահմանամերձ տնտեսությունների մասնավոր շուկաներին: Կազմակերպությունն  առաջարկում է ներդրումների, ակտիվների կառավարման և կապիտալի ստեղծման ու զարգացման ծառայություններ: 2005 թվականից ի վեր Symbiotics Investments-ը նախագծել և կնքել է 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շուրջ 7,900 գործարք 97 երկրների 598 ընկերությունների համար:

Վեբ կայք՝ symbioticsgroup.com