ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով

Հայաստանի արտահանման քարտեզը՝ ըստ երկրների

Հլս 16, 2024 17:26
592
ADS

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 646.02%-ով կամ 2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.97%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․17 մլրդ դոլար, -20.48% կամ -300․4 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 16.50%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 655․06 մլն դոլար, +293.86% կամ +488․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.27%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մայիսին

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 68․78 մլն դոլար, -19.67% կամ -16․8 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.97%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 57․96 մլն դոլար, -9․75% կամ -6․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.82%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 46․3 մլն դոլար, +93․69% կամ 22․4 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0․66%-ը։

Յոթերորդը Շվեյցարիան է՝ 45․75 մլն դոլար, +29․24% կամ +10․4մլն դոլար։  Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0․65%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մայիսին

Ութերորդ հորիզոնականում Բելառուսն է՝ 45․44 մլն դոլար, +13․28% կամ +5․3մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.64%-ը։

Իններորդը Իրանն է՝ 44․43 մլն դոլար, -2․56% կամ -1․17մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.63%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 43․46 մլն դոլար, -69․48% կամ -98․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.61%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մայիսին

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 18․56%-ով և կազմել 1․26 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 18․72%-ով և կազմել 1․24 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 17․86%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 17․61

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -25․02%-ով և կազմել 229․1 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.24%-ը։

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մայիսին