ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ

Մրտ 28, 2024 10:11
34

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Մասնագետը գտնում է, որ դա կարող է բարդություններ առաջացնել հատկապես արտահանում իրականացնող հայ գործարարների համար և որոշակիորեն փոխել նաև ներքին առևտրի հաշվեկշիռը:

«Հայաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ բանկերը, գնահատելով իրենց ռիսկերը, ինքնուրույն են որոշել հրաժարվել «Միր» համակարգից: Այս պահին հայտնի է, որ բոլոր բանկերը, բացառությամբ ՎՏԲ-ի, չեն սպասարկելու նշված համակարգի միջոցով կատարվող գործարքները: Դա անխոս կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսվարողներին՝ հաշվի առնելով, որ ներկայումս մեր երկրից արտահանվող արտադրանքի 43 տոկոսը տեղափոխվում է Ռուսաստան: Իսկ դա հիմնականում պատրաստի, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք է: Խնդիրն այն է, որ ներկայումս Ռուսաստանը կտրված է աշխարհի ֆինանսական համակարգերից՝ միջազգային քարտերն այնտեղ չեն գործում: Դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի գործարարների համար՝ հանգեցնելով կողմնակի ծախսերի աճի: Արդյունքում շատ գործարարներ, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում ռուսական շուկայում, ստիպված կլինեն հրաժարվել այլ բանկերի ծառայություններից և օգտվել «Միր» համակարգով գործարքներ կատարող ՎՏԲ բանկից»,- նշեց մեր զրուցակիցը:

Աղասի Թավադյանը մատնանշեց, որ 2023 թվականին, երբ Հայաստանում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ, միայն բանկային ոլորտն է բացասական ցուցանիշ ունեցել երկրի ՀՆԱ-ում: Տնտեսագետի գնահատմամբ՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականին Հայաստանից կապիտալի արտահոսքն աճել է 55 տոկոսով, իսկ ներհոսքը դանդաղել է, ինչի հետևանքով բանկային ոլորտի ծավալները մոտ 6 տոկոսով կրճատվել են:

«Այս տարի նույնպես նկատվում է կրճատման միտում: Այսինքն, 2024 թվականին բանկային համակարգում ռիսկերը մեծ են: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապիտալի մեծ մասը բանկային համակարգից ուղղվել է շինարարության ոլորտ: Երկրորդ ռիսկն այն է, որ Հայաստանի գործարարներից շատերը Ռուսաստանի հետ են համագործակցում, և դա կարող է նրանց համար բարդություններ առաջացնել կապիտալը դուրս հանելու առումով: Ըստ էության, մեր բանկային համակարգը պետք է որ հաշվարկած լինի այդ ռիսկերը, սակայն Հայաստանի բանկերը, պատկերավոր ասած, հայտնվել են երկու քարի արանքում: Մի կողմից՝ ստիպված են հրաժարվել «Միր» քարտերը սպասարկելուց, ինչը հանգեցնելու է վերոնշյալ խնդիրներին, մյուս կողմից՝ այդ քարտերի հետագա սպասարկումը հղի է պատժամիջոցների կիրառմամբ:

Աղասի Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման կտրուկ սահմանափակումը կարող է անդրադառնալ նաև ներքին առևտրի վրա: «2022 թվականին Հայաստան է եկել մոտ 130 հազար ռելոկանտ: Հիմա նրանց զգալի մասը վերադարձել է Ռուսաստան կամ էլ տեղափոխվել է այլ երկրներ, որտեղ որոշ պայմաններ ավելի լավն են: Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է տրանզակցիաները (խմբ․ դրամական միջոցների փոխանցումը հաշվից հաշիվ և ցանկացած գործարք, որը կատարվում է բանկային հաշվի կամ քարտի միջոցով) և կարող է հանգեցնել ռելոկանտների հավելյալ արտահոսքի: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները»,- եզրափակեց Աղասի Թավադյանը: