Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա

Ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգ

Հլս 11, 2024 19:26
35
ADS

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Պետական նպաստների մասին» և հարակից 6 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովին ներկայացնելու վերաբերյալ նախագիծը։ 

Կառավարության հուլիսի 11-ի նիստում զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ։

«Այս համակարգի ներդրումը բխում է Կառավարության ստանձնած այն պարտավորություններից, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք երկրում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու, անձի սոցիալական, տնտեսական ակտիվությունը խրախուսել համար՝ սոցյալական կարիքի գնահատման, համաչափ սոցիալական ծառայությունների տրամադրման և աշխատանքի սկզբունքի միջոցով»,- նշեց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նախագծով առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից, որն էլ ամեն տարի կորոշվի նվազագույն պարենային զամբյուղի արժեքի կամ ծայրահեղ աղքատության շեմի համեմատ։

Նախարարը նշեց, որ մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե նրա եկամուտները պակաս լինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից։ Նա հավելեց, որ նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ մարդկանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը։

Ըստ զեկուցողի՝ նոր համակարգով սահմանվում են նաև աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ․ «Օրինակ՝ նպաստի դադարեցման սանկցիա է կիրառվելու այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից, կամ եթե ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադրի»։

Նա հավելեց, որ փոփոխությունների և լրացումների այս փաթեթները 2022 թվականից անցել են հանրային լայն քննարկումներ և առաջարկեց Կառավարությանը հաստատել ներկայացված նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ նախագծին և նշեց, որ ցանկացած ընտանիքի աշխատունակ մարդը պետք է աշխատի, և անընդունելի մոտեցում է այն, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի։ Ըստ վարչապետի՝ մարդը կարող է հաղթահարել աղքատությունը միայն աշխատանքի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ամեն կերպ պետք է խրախուսել և նույնիսկ ճնշել, որպեսզի նրանք աշխատեն։