2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը Հայաստանում

Հնս 24, 2024 16:15
40

Երևանում, հունիսի 24-ից 25-ը, անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը՝ պայմանավորված Նախաձեռնությունում 2024-2025 թվականների Հայաստանի համանախագահող երկիր լինելու հանգամանքով:

Դեռևս 2023 թվականին Լիսաբոնում կայացած նախորդ համաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել էր Ասիայի նախաձեռնության համանախագահ: Ասիական նախաձեռնությանը մեկնարկը տրվել է 2021 թվականի ՏՀԶԿ գլոբալ ֆորումի լիագումար նիստի ժամանակ, որին Հայաստանը միացել է 2022 թվականին՝ Բալիի հռչակագրով։

Հռչակագրով նախանշված հիմնական նպատակներն են՝ աջակցել տարածաշրջանում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի հարկային թափանցիկության ստանդարտների ներդրմանը և վարչական փոխօգնության գործիքների կիրառմանը՝ առավելագույնի հասցնելով հարկումից խուսափելու և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում փոխանակվող տվյալների օգտագործման արդյունավետությունը:

Պետական եկամուտների կոմիտեն, Ասիական նախաձեռնության 6-րդ հանդիպման շրջանակում, Երևանում հյուրընկալել է Նախաձեռնության լիիրավ անդամ  երկրների  բարձրաստիճան պատվիրակությունների, ինչպես նաև դիտորդ երկրների, գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Հարկային մարմինների համագործակցության ասոցիացիայի (Commonwealth Association of Tax Administrations) ներկայացուցիչներին:

Միջոցառմանը մասնակցում են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, Կենտրոնական բանկի և այլ ներկայացուցիչներ: