OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

2023-ին կիրառված նորածինների ամենատարածված անունները

Մյս 6, 2024 16:31
589

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: 2023-ին Հայաստանում ծնվել է 17370 աղջիկ և 19220 տղա:

Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 758 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: 617 աղջկա այսպես են անվանել: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան՝ 528:

2023-ին ՀՀ-ում ծնված 400 աղջիկ կրում է Լյուսի անունը, 372-ը՝ Մանե, 370-ը՝ Եվա: Մարի է անվանադրվել 369 նորածին, Լուսե՝ 361-ը, Անգելինա՝ 327-ը: 2023-ի ամենատարածված իգական անունների տասնյակը եզրափակում է Աննան: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 322 աղջիկ: Ամենահաճախ տրված իգական անունների երկրորդ տասնյակում են Անահիտ, Էլեն, Մարիամ, Արիանա, Անի, Նանե, Էմիլի, Միլա, Սոֆի, Էվա անունները:

Արական անուններից ամենակիրառելին եղել է Դավիթ անունը: 1268 տղայի այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 913 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 610:

2023-ին ՀՀ-ում ծնված 575 տղա կրում է Մարկ անունը, 568-ը՝ Տիգրան, 523-ը՝ Միքայել: Արեգ և Մոնթե է անվանադրվել 518 նորածին, Ռոբերտ՝ 492-ը, Լեո՝ 455-ը: 2023-ի ամենատարածված արական անունների տասնյակը եզրափակում է Լեոն: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 455 տղա: Ամենահաճախ տրված արական անունների երկրորդ տասնյակում են Դանիել, Արմեն, Արթուր, Արամ, Արեն,  Ալեքս, Գոռ, Հովհաննես, Սամվել, Արման անունները:

Հրապարակվել են 2023-ին նորածինների ամենատարածված անունները