Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա 100 հազար անօդաչու թռչող սարք
Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41%-ով
«Երևանի գինու օրերին» փակվելու են մի շարք փողոցներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք. դիտեք ABNews.am կայքում
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը կկառուցի նոր սերնդի 12 սուզանավ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. դիտեք ABNews.am կայքում
Ինչ բիզնես կարելի է սկսել ամռանը առանց մեծ ռիսկի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան
Որոնք են Եվրոպայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին. դիտեք ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հնս 9, 2024 17:00
54

Costco-ն հաղորդել է 58.52 միլիարդ դոլար զուտ վաճառքի մասին՝ ունենալով 57.98 միլիարդ դոլարի սպասումներ, ինչի հետևանքով ընկերությունը ապահովել է բարձր շահութաբերություն. դա պայմանավորված է նրանով, որ սպառողները կարևորում են առաջին անհրաժեշտության ապրանքների խելամիտ, ոչ շատ բարձր գները, ինչպես նաև առաջարկվող սննդամթերքի որակը:

Էլեկտրոնային առևտուրը, Uber Grocery-ի հետ համագործակցությունը և մշտապես գործող բոնուսները ևս նպաստել են, որ կազմակերպությունը առաջ անցնի այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Walmart-ը և Target-ը: Costco-ի բաժնետոմսերը տարվա սկզբից աճել են մոտ 25%-ով՝ գերազանցելով S&P 500-ի 10% աճը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 3-ի դրությամբ կազմում է 815 ԱՄՆ դոլար:

Գերմանիան վաճառել է Deutsche Telekom AG-ի 2.5 միլիարդ եվրոյի (2.7 միլիարդ դոլար) բաժնետոմսերը, ինչը հանդիսացավ դրամական միջոցների պակաս ունեցող կառավարության կողմից իր կորպորատիվ բաժնետոմսերից հրաժարվելու վերջին քայլը: Վաճառքին ի պատասխան՝ Deutsche Telekom-ը կավելացնի բաժնետոմսերի հետգնման ծրագիրը 600 միլիոն եվրոյով:

Բոննում գտնվող ընկերությունը հայտարարել էր հետգնման ծրագրի մասին դեռևս նոյեմբերին՝ փոխհատուցելու համար ներդրողների կորուստները, որոնք առաջացել էին այն ժամանակ, երբ ընկերությունը կապիտալ էր հավաքագրել T-Mobile US Inc-ում իր դիրքերը ամրապնդելու համար: Deutsche Telekom-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 2%-ով և հունիսի 4-ի դրությամբ կազմում է 22 եվրո:

Paramount-ի հիմնական բաժնետեր և National Amusements-ի սեփականատեր Շարի Ռեդսթոունը դիտարկում է Paramount-Skydance միացման գործարքի վերջնական պայմանները: Համաձայն պայմանավորվածության՝ Skydance-ը կգնի National Amusements-ը, որից հետո Paramount-ը և Skydance-ը կմիավորվեն:

Գործարքի արդյունքում Ռեդսթոունը կստանա 2 մլրդ դոլար, իսկ ընկերության B դասի բաժնետոմսերի սեփականատերերը կարող են ստանալ 15 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր բաժնետոմսերի դիմաց կամ մասնաբաժին նոր ընկերության կապիտալում: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ դոլար, ինչն էապես գերազանցում է նախնական 5 մլրդ դոլար առաջարկը: Գործարքի մասին լուրերի տարածման արդյունքում Paramount Global-ի բաժնետոմսերը թանկացել են 8%-ով՝ հասնելով մոտ 13 ԱՄՆ դոլարի:

Գրաֆիկական պրոցեսորներ արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 5%-ով՝ հասնելով 1224 ԱՄՆ դոլարի, ինչի արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը։ Բաժնետոմսերի շուկայական արժեքի աճը տեղի է ունեցել ներդրողների կողմից ձևավորված հսկայական պահանջարկի ֆոնին, որոնք հերթական անգամ ցանկացել են ձեռք բերել արհեստական բանականության տեխնոլոգիաների էպիկենտրոնում գտնվող այս ընկերության բաժնետոմսերը:

Բացի նրանից, որ ընկերությունն իր կապիտալիզացիայով առաջ է անցել Apple-ից, Nvidia-ն զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում՝ զիջելով միայն Microsoft-ին։ Nvidia-ի այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս իր բաժնետոմսերի արժեքի աճի տպավորիչ դինամիկան. վերջին հինգ տարիների ընթացքում դրանք աճել են ավելի քան 3224%-ով։

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից