Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը

Հնս 3, 2024 14:39
47
ADS

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը: Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները:

Ներկայացնում ենք միջոցառումը՝ հիմնական շեշտադրումներով:

Converse Markets հարթակի մասին

Գրիգորի Զաքարյան, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ և կայացնել արդյունավետ որոշում»։

Հասմիկ Մաթևոսյան, Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ. «Հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաև կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով: Այս պահին հարթակը հասանելի է Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն»:

 

Ֆինանսների ներգրավման ուղիների դիվերսիֆիկացիայի մասին

Գրիգորի Զաքարյան, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Շատ կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտներն ունենան հասանելիություն կապիտալի շուկաներին: Որպես առաջին քայլ՝ Բանկն առաջարկում է սկսել պարտատոմսերի թողարկմամբ, ինչի ողջ գործընթացը Բանկը պատրաստ է կազմակերպել յուրաքանչյուր պոտենցիալ թողարկողի համար»:

Էլեն Քարիմյան,  Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ. «Ֆինանսների ներգրավման այս եղանակից օգտվելու հիմնական առավելություններն են ֆինանսական ծախսային հոսքերի կրճատումը, մեծաքանակ ներդրողներից միջոցների ներգրավումը որպես մեկ վարկատուից ֆինանսական անկախության կարևոր գործոն, պարտատոմսերի շրջանառման ողջ ընթացքում մասնակի մարումների բացակայությունը և շատ այլ առավելություններ: Միաժամանակ, Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքում թողարկողները կօգտվեն պետական աջակցությունից»:

Արդյունքների մասին

Միջոցառման ձևաչափը հնարավորություն էր տալիս ոչ միայն ծանոթանալ Կոնվերս Բանկի առաջարկներին, այլ նաև քննարկել, ստանալ հուզող հարցերի պատասխանները: Ընթացքում նաև համագործակցության պայմանավորվածություններ ձեռքբերվեցին: Կոնվերս Բանկը պատրաստ է իր փորձառությունը ներդնել բիզեսի կայացման համար՝ դառնալով վստահելի ուղեկիցը կապիտալի շուկայում:

Մանրամասն՝ 010-511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: