Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Կամք, ձգտում և ոգեշնչում. արշավի հերոսն Ակբա բանկի հաճախորդն է

Հկտ 12, 2022 14:53
37

Ակբա բանկը նոր արշավի շրջանակում ներկայացնում է երեք հերոս, ովքեր հաղթահարում են դժվարություն, ունեն կամք, ձգտում և ոգեշնչում։
Արշավի գաղափարը ծնվել է թիմային քննարկումներից հետո։ Հիմքում բանկի առաքելությունն է՝ ոգեշնչել և խթանել գործընկերներին։ Արշավի շրջանակում բանկն իր գործընկերներին և հաճախորդներին տրամադրում է մինչև 10 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկեր՝ առանց գրավի և առանց երաշխավորի։
Ակբա բանկի հաճախորդները սպառողական վարկը կարող են ստանալ նաև acba digital համակարգի միջոցով։ Վարկային պայմանագրի ստորագրումը և վարկի տրամադրումը ևս կարող է իրականացվել առանց բանկ այցելության՝ էլեկտրոնային եղանակով՝ 24/7 ռեժիմով։
«Այս արշավով ևս մեկ անգամ շեշտում ենք մեր պատրաստակամությունը լինել մեր հաճախորդների կողքին՝ հասկանալով, որ ֆինանսական միջոցները շատ կարևոր են, սակայն ամենակարևորը մարդկանց ձգտումն է. ունենալ նպատակներ,  երազանքներ և հասնել այդ երազանքներին։ Սա ամենակարևորն է: Մնացած բոլոր դեպքերում Ակբա բանկը հաճախորդների կողքին է։ Որպես «հերոս» միշտ տեսել ենք մեր հաճախորդին, ով մտածել է, երազել է, արարել է։ Արշավի խորհրդանիշը չհանձնվող մարդու տեսակն է, որովհետև այսօր այդ տեսակի կարիքը շատ ունենք։ Ամեն մարդու հաջողությունն իր ձեռքերում է. պետք է  կենտրոնանալ այն նպատակի վրա, որին ձգտում ես և ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար»,- նշում է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Մեր արշավի առաքելությունը կայանում է նրանում, որ դո՛ւ ես քո հաջողության երաշխավորը, դու ինքդ պետք է պատասխանատվություն վերցնես քո բոլոր քայլերի ու նպատակների համար և համառորեն՝ մեծ ջանքեր գործադրելով հասնես քո նպատակին և լուծես քո առջև դրված բոլոր խնդիրները»,- նշում է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սոնա Պետրոսյանը:
«Մեր բանկի հաճախորդները և՛ acba digital-ով, և՛ բանկի մասնաճյուղերում կարող են ստանալ մինչև 10 միլիոն դրամ սպառողական վարկ, որի որոշումը կայացվում  է անմիջապես՝ ավտոմատ համակարգերով: Վերջինս դարձել է ավելի խելացի և հաշվի է առնում հաճախորդների ամբողջ փորձառությունը, որ ունեցել են բանկում»,- նշում է բանկի Մանրածախ բիզնես պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Էլիզա Հայրապետյանը:
Ակբա բանկն իր բոլոր գործընկերների կողքին է. միշտ պատրաստ է ներկայացնել լուծումներ, որոնք կարող են իրագործել երազանքներ։

Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: