Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «United24» համաշխարհային նախաձեռնության մեկնարկի մասին ՝ ուկրաինական բանակին, խաղաղ բնակչությանը օգնելու և ուկրաինական քաղաքները վերականգնելու համար միջոցներ հավաքելու համար:
Համաշխարհային նախաձեռնության առաջին բաղադրիչը առցանց դրամահավաք հարթակն է, և շուտով, ինչպես հայտարարել է նախագահը, կլինեն այլ նախագծեր և ծրագրեր։
«Դուք կարող եք մեկ սեղմումով նվիրատվություն կատարել աշխարհի ցանկացած երկրից: Միացե՛ք U24-ին: Տեղեկացրեք ձեր ընկերներին նախաձեռնության մասին»,- հորդորել է Զելենսկին:
Տեսաուղերձում նախագահը հայտնել է, որ բոլոր նվիրատվությունները կփոխանցվեն ազգային բանկի հաշվեհամարներին և կուղղվեն համապատասխան նախարարություններին։ Դրամահավաքի մասին հաշվետվությունները կթարմացվեն 24 ժամը մեկ:
«Այսօր Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր ազատության, այլև ամբողջ ժողովրդավարական աշխարհի ազատության համար: Մենք երբեք չենք մոռանա ձեր ներդրումը Ուկրաինայի հաղթանակի, ազատության հաղթանակի գործում»,- ասել է Զելենսկին։
Նվիրատվության տարբերակները ներառում են պաշտպանություն և ականազերծում, մարդասիրական և բժշկական օգնություն և Ուկրաինայի վերականգնում: