Համաշխարհային ինդեքսներ
Չորեքշաբթի Ամեիկյան ինդեքսները դրական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն նվազել է 0,51%-ով հասնելով 39671,04 կետի։ S&P 500-ը կրճատվել է 0,06%-ով հասնելով 5307,01 կետի։ S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները հինգշաբթի աճում են 0,55%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը ավելացել է 0,87%-ով հասնելով 39097 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,18%-ով հասնելով 2728,33 կետի, չինական Shanghai Composite-ը նվազում է 1,17%-ով հասնելով 3121,69 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Մեծ Բրիտանիայում գնաճը ապրիլ ամսվա արդյունքների համաձայն արագացել է` տարեկան կտրվածքով մինչև 2,3% (ակնկալվում էր 2,1% Տ/Տ)։ Ամսական կտրվածքով սպառողական գներն ավելացել են 0,3%-ով։
2․ ԱՄՆ-ի գանձապետարանի տվյալների համաձայն, Չինաստանը 2024 թվականի առաջին եռամսյակում ռեկորդային ծավալով (~$50 մլրդ) ԱՄՆ պարտատոմսեր է վաճառել, ինչը վկայում է Չինաստանի կառավարության ջանքերը՝ երկիրը դոլարային ակտիվներից հեռացնելու համար։
3․ Պողպատի արտադրությունը, համաձայն պողպատի համաշխարհային ասոցիացիայի, 2024 թվականի ապրիլին նվազել է 5%-ով Տ/Տ հասնելով 155,7 մլն տոննայի։ Տարեսկզբից մետաղի արտադրությունը կրճատվել է 0,9%-ով Տ/Տ հասնելով 625,4 մլն տոննայի։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2363,30: Չորեքշաբթի նավթային գնանշումները կրճատվել են։ Այժմ Brent ապրանքնաիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $81,50-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $77,0:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Ամերիկյան մանրածախ վաճառող Target-ը հրապարակել է 2024 թվականի մայիսի 4-ին ավարտված եռամսյա արդյունքները։ Զեկույցի համաձայն, հասույթը տարեկան կտրվածքով նվազել է 3%-ով հասնելով $25,3 մլրդ-ի։
Զուտ շահույթը կրճատվել է ոչ ավել քանի 1% հասնելով $942 մլն։ EPS ցուցանիշը կազմել է $2,03 ակնկալվող $2,06 դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում գնորդների քանակը նվազել է 1,9%-ով Տ/Տ։ Օնլայն գնումների քանակը ավելացել է 1,4% Տ/Տ։
2․ Anglo American-ը մերժել է BHP հանքարդյունաբերության ընկերության կողմից ընկերության գնման բարելավված առաջարկը (£39,24 մլրդ կամ $49,87 մլրդ)։