Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ օրը փակվել են մի փոքր բարձր, Dow Jones Industrial Average-ը աճել է 0,30%-ով հասնելով 39507,17 կետի։ S&P 500-ը աճել է 0,16%-ով հասնելով 5222,44 կետի։ Երկուշաբթի S&P 500-ի ֆյուչերսները աճում են 0,10%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0,18%-ով հասնելով 38136 կետի, կորեական KOSPI-ն նվազում է 0,24%-ով հասնելով 2721,43 կետի, չինական Shanghai Composite-ը նվազում է 0,20%-ով հասնելով 3148,30 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են 1,36 մլն բարելով՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Շուկան ակնկալում էր 1,4 մլն բարելի նվազում։
2․ ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար նախնական հայցերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 23 հազարով՝ հասնելով 231 հազարի։
3․ Չինաստանում գնաճը ապրիլ ամսվա արդյունքների համաձայն տարեկան կտրվածքով կազմել է 0,3%:
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է և մեկ ունիցայի դիմաց վաճառվում է $2352-ով։ Ուրբաթ նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $82,8-ից ցածր է, իսկ WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $78,3-ից ցածր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Bloomberg-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն չեղարկում է Intel-ի և Qualcomm-ի լիցենզիաները Huawei ապրանքնաիշին չիպեր վաճառելու համար։ Սա նշանակում է չինական հեռախոսներ արտադրողի նկատմամաբ սանկցիաների խստացում։ ԱՄՆ-ն չեղարկում է լիցենազիաները, որոնք թույլ էին տալիս Huawei Technologies-ին գնել կիսահաղորդիչ Qualcomm-ից և Intel-ից, որը էլ ավելի է խստացնում չինական հեռահաղորդկացության սարքավորումներ արտադրողի արտահանման սահմանափակումները։
2․ Occidental Petroleum ընկերությունը 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրել է եկամտի նվազում 17% Տ/Տ՝ հասնելով մինչև $6 մլրդ-ի։ Զուտ շահույթը կազմել է $718 մլն (-27% Տ/Տ)։ Արտադրողականությունը առաջին եռամսյակում նվազել է 4% Տ/Տ։ Վաճառքի ծավալը նվազել է 3% Տ/Տ։ Հունվար-մարտ ամիսներին նավթի վաճառքի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմել է $76,04 որը 4%-ով ցածր է նախորդ եռամսյակի համեմատ։
Cube Invest