2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Women in Business of Armenia կոնֆերանս

Մրտ 29, 2024 17:30
48

Visa-ն She’s Next ծրագրի մեկնարկի կապակցությամբ EBRD-ի հետ համատեղ կազմակերպել էր Women in Business of Armenia կոնֆերանսը:

Թվային վճարումների ոլորտում առաջատար Visa-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ EBRD-ն, համատեղ կազմակերպել էին կոնֆերանս, որի ընթացքում Visa-ն ներկայացրեց իր “She’s Next Empowered by Visa” համաշխարհային նախաձեռնությունը, իսկ EBRD-ն պատմեց Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված իր ավելի քան 10 տարվա գործունեության մասին:

Կոնֆերասնի ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում, որին մասնակցեց նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: Քննարկման ընթացքում նա անդրադարձավ կնոջ անփոխարինելի դերի, բիզնես ոլորտում հաջողության կարևոր չափանիշների և մշակութային առանձնահատկությունների մասին։

«Բիզնես սկսելու համար նախ պետք է ունենալ վառ գաղափար՝ երազանք՝ ինչ-որ նոր բան անելու կամ ինչ-որ բանը նորովի անելու համար: Սակայն դա բավարար չէ: Պետք է իմանալ՝ ինչպես այդ գաղափարին տալ «բիզնես փաթեթավորում»․ որոշել թիրախային շուկան, գնագոյացումը, վաճառքի ուղիները, առաջխաղացման ռազմավարությունը, մատակարարների հետ հարաբերությունները և այլն: Շատ ուրախալի է, որ այնպիսի հզոր ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն և EBRD-ն, օգնում են կին ձեռներեցներին ձեռք բերել անհրաժեշտ բիզնես մտածելակերպը, հմտություններն ու կապերը»,- նշել է Տաթևիկ Խաչատրյանը:

“She’s Next Empowered by Visa”-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու ու ընդլայնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում: