Շարունակում ենք ականատես լինել Թուրքիայից եկող ազդակների, որոնք դժվար է դրական անվանել: Առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ «Գորշ գայլերի» վերաբերմունքը հասկանալու համար բավարար է հիշել, օրինակ 1979 թվականին Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին արտահայտված Միլիյեթ թերթի խմբագրի, Կիպրոսի հանդեպ թուրքական քաղաքականությունը քննադատած թուրք լրագրողի սպանությունները, Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության համար վարչապետ Թուրղութ Օզալի դեմ մահափորձը իրականացված «Գորշ գայլերի» կողմից: Հետևաբար, կարևոր է գնահատել և առաջ շարժվել Թուրքիայի եկող իրական ազդակներով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ամենաակնառու պատկերը թերևս Չավուշօղլուի ցույց տված ժեստն է:
Մանրամասն տեսանյութում.
Հայ-թուրքական գործընթաց. իրականում ի՞նչ ազդակներ է հղում Թուրքիան
Ապր 27, 2022 15:11
43