Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Հայաստանի 2024-ի ամենաակտիվ գործատուները. որ ոլորտներն են առաջին տեղերում

Հնվ 14, 2025 17:00
33

Հայաստանյան աշխատաշուկայի գլխավոր դերակատարները՝ 2024-ին

2024 թվականին Հայաստանյան աշխատաշուկայի ամենաակտիվ և առաջատար ոլորտներն են ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտները։ Staff.am-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրի 20 ամենաակտիվ գործատուներից 6-ը պատկանում են ՏՏ ոլորտին, իսկ 9-ը՝ ֆինանսաբանկայինին:

Ֆինանսաբանկային ոլորտը՝ առաջատար դիրքերում

Ֆինանսաբանկային ոլորտը շարունակում է մնալ շուկայի առաջատարը՝ ապահովելով թափուր հաստիքների մոտ 30%-ը։ Միջին աշխատավարձը ոլորտում կազմում է 838,000 դրամ՝ երկրորդ ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում։ Ներկայումս ոլորտում աշխատում է մոտ 22,844 մասնագետ։

Առաջատար գործատուներն են՝

  • Ֆասթ բանկը,
  • Արդշինբանկը,
  • Freedom Broker Armenia-ն։

Հատկանշական է, որ Ամերիաբանկը նույնպես մեծացրել է իր մասնագետների թիվը՝ զգալիորեն բարձրացնելով իր դերը ոլորտում։

ՏՏ ոլորտը՝ ամենաբարձր աշխատավարձով

ՏՏ ոլորտը պահպանում է իր դիրքերը՝ առաջարկելով ամենաբարձր միջին աշխատավարձը՝ 1,125,000 դրամ։ Այս ոլորտում զբաղված է շուրջ 31,848 մասնագետ, իսկ թափուր աշխատատեղերի 27%-ը բաժին է ընկնում ՏՏ-ին։

Գլխավոր գործատուներն են՝

  • SoftConstruct և Digitain։

Ուշագրավ է, որ այս ընկերությունները չեն սահմանափակվում միայն ՏՏ մասնագիտություններով համալրմամբ։ Վերջիններս մասնագիտանում են խաղային լուծումների մշակման մեջ, իսկ ութը հանդիսանում են միջազգային ընկերությունների հայաստանյան մասնաճյուղեր։

Առևտրի ոլորտը

Առևտրի ոլորտը զբաղեցնում է երրորդ տեղը՝ 5.5% մասնաբաժնով։ Առաջատար գործատուներն են՝

  • Maurice Ward Armenia,
  • Մոբայլ Սենթրը,
  • «Գալաքսի» ընկերությունների խումբը։

Միջին աշխատավարձը այս ոլորտում կազմում է 204,000 դրամ։

Արտադրության ոլորտը

Արտադրության ոլորտն ունի 5.5% մասնաբաժին շուկայում։ Առաջատար գործատուներն են՝

  • Աթենք,
  • Բեկոն Պրոդուկտ,
  • Կոկա-Կոլա։

Միջին աշխատավարձը ոլորտում կազմում է 252,000 դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտը

Հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է շուկայի թափուր հաստիքների 5%-ը։ Միջին աշխատավարձը ոլորտում կազմում է 458,000 դրամ, իսկ ոլորտում զբաղված է 13,019 մասնագետ։

Գլխավոր գործատուներն են՝

  • Վիվա-ՄՏՍ,
  • Յուքոմ,
  • Տելեկոմ Արմենիան։

2024 թվականին Հայաստանի աշխատաշուկան ունի արտահայտված ակտիվություն ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտներում։ Այս երկու ոլորտները ոչ միայն ապահովում են ամենաբարձր աշխատավարձերը, այլև շարունակում են լինել աշխատաշուկայի զարգացման հիմնական շարժիչ ուժերը։

Աղբյուր՝ How2B