Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա 100 հազար անօդաչու թռչող սարք
Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41%-ով
«Երևանի գինու օրերին» փակվելու են մի շարք փողոցներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք. դիտեք ABNews.am կայքում
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը կկառուցի նոր սերնդի 12 սուզանավ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. դիտեք ABNews.am կայքում
Ինչ բիզնես կարելի է սկսել ամռանը առանց մեծ ռիսկի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան
Որոնք են Եվրոպայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին. դիտեք ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանում ծնելիության ցուցանիշնեը նվազում են. վիճակագրություն

Մրտ 15, 2024 15:06
125

ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, և ստորև ներկայացվում են բնակչության բնական շարժի և ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:

2024 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 120.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 139.5%-ի համեմատ:

Այսինքն՝ ստացվում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիության մակարդակն ավելի ակտիվ էր, քան այս տարի նույն ժամանակահատվածում։

Նախորդ տարի այս ժամանակահատվածում ծնվել է 3481 մարդ, այս տարի հունվարին՝ 3108, նախորդ տարվա համեմատ՝ 373 մարդով պակաս։

Սակայն նշենք, որ վերջին 4 տարիների հունվար ամիսների ընթացքում ծնելիության բարձր մակարդակը եղել է 2023 թվականի հունվարին՝ 3481 մարդ, իսկ 2022 թվականին՝ 2868 մարդ, 2021 թվականին՝ 2853 մարդ։

2024 թվականի հունվարին ծնվել է 3108 մարդ և մահացել 2571 մարդ:

Այսինքն նույնիսկ 100 հազար արցախցու մուտքը Հայաստան, բազմաթիվ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիության անձնագիր տրամադրելուն զուգահեռ ծնելիության մակարդակի անկում է գրանցվում։ Եվ սա այն դեպքում, երբ օրվա իշխանությունը հայտարարում է, թե ծնելիությանը նպաստող մի շարք նախագծեր է կայնքի կոչում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստաի ավելացում, մինչև 2 տարեկան երեխայի նպաստաի ավելացում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համարավելի բարձր նպաստի սահմանում,  գյուղաբնակ և սահմանամերձ բնակավայրերում երեխաներ ունեցողների համար որոշակի արտոնյալ պայմաններ և այլն։

Կարևոր է նաև այն, որ 44 օրյա պատերզմի զոհերի ծնողները կարող են անվճար օգտվել արհեստական բեղմանվորման և փոխնակ մոր ծառայություններից և նրանցից ոմանք, ծրագրից օգտվելով, արդեն երեխաներ ունեցել են։