2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
ԱՄՆ-ում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 24-ի
2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 15,642-ը վերադարձել են
Աշխարհում մահապատիժների թիվն ավելացել է՝ հասնելով 10 տարում առավելագույնին. Amnesty
Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի

Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկը

Մրտ 5, 2024 08:54
299

Առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկը։

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման առանձնացված խմբեր և դրանց անատոմիական-բուժական-քիմիական (АТC) ծածկագրեր

  • համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղեր
  • հակաբակտերիային դեղեր (ATC J01)
  •  հակասնկային դեղեր (ATC J02/D01B)
  •  հակամիկոբակտերիային դեղեր (ATC J04)
  •  հակավիրուսային դեղեր (ATC J05)
  •  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ (ATC J06)
  •  պատվաստանյութեր (ATC J07)
  • աղիքային հակավարակային դեղեր (A07A)
  • հակապրոտոզոային դեղեր (P01A)
  • միզոպրոստոլ պարունակող դեղեր (ATC G02AD06/A02BB01)
  • համակարգային ազդեցությամբ հորմոնային դեղեր (ATC H01-H05)

Հորդորում ենք, ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս փուլում առանձնացված են համակարգային ազդեցությամբ հակավարակային և հորմոնային դեղերը, որոնց ATC ծածկագրերը տարբերվում են դրանց տեղային ազդեցությամբ տարբերակների ծածկագրերից, որոնք էլ ընդգրկված չեն այս փուլում առանձնացված խմբերում:

Օրինակ՝

  • գենտամիցին պարունակող դեղի տեղային կիրառման միաբաղադրատարր դեղաձևերի (քսուք, նրբաքսուք, լուծույթ) ATC ծածկագիրն է D06AX07,
  • գենտամիցին պարունակող աչքի համար նախատեսված դեղաձևերինը՝ S01AA11,
  • գենտամիցին պարունակող ականջի համար նախատեսված դեղաձևերինը՝ S02AA14,
  • գենտամիցին պարունակող միաժամանակ աչքի և ականջի դեղաձևերինը՝ S03AA06,
  • իսկ գենտամիցին պարունակող ներարկման լուծույթներինը՝ J01GB03:

Հետևաբար, 2024 թվականի մարտի մեկից պարտադիր դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում պետք է դիտարկել միայն վերջինը՝ ներարկման լուծույթը, որի ATC ծածկագիրն է J01GB03:

Որպես օժանդակ տեղեկատվական աղբյուր կարելի է օգտվել նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կայքի «Դեղերի գրանցումը» բաժնում առկա գրանցված դեղերի ցանկից՝ 31.01.2024թ. դրությամբ.

https://pharm.am/index.php/am/2014-09-16-06-29-36/102-2015-04-06-14-11-25

Ցանկը ներառում է ինչպես համընդհանուր, այնպես էլ առևտրային անվանումները, ինչպես նաև ATC ծածկագիրը և բաց թողնման կարգավիճակը:

Դեղերի համընդհանուր անվանումների և ATC ծածկագրերի մասին ավելի մանրամասն տվյալները հասանելի են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցող կենտրոնի կայքում.

https://www.whocc.no/atc_ddd_index/