2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Փետրվարի 1-ից կտուգանվեն առանց պայմանագրի բնակարաններ վարձով տվողները. ՊԵԿ

Հնվ 12, 2024 11:53
125

Պետական եկամուտների կոմիտեն փետրվարի 1-ից կտուգանի առանց պայմանագրի կամ հայտարարությամբ բնակարաններ վարձով տվողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա հավելել է, որ այլընտրանքային հնարավորություն է տրվել բոլոր սեփականատերերին` եթե ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ, և ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը։

«Դա կիրառելի ա այն դեպքերում, երբ որ, օրինակ, հնարավոր չի կադաստրում գրանցում անել, որովհետև ժամով են տալիս որոշակի տարածքներ վարձակալության կամ օրով են տալիս: Պատկերացնում եք, որ երկու-երեք օրը մեկ չենք կարող գնալ կադաստր, գրանցում անել, մենք այդ հնարավորությունը տվել ենք: 5000 քաղաքացի արձագանքել է և ներկայացրել է հայտարարություն. դեկտեմբեր ամսվա և հունվարի ամսվա ընթացքում իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր:

Մինչև փետրվարի 1-ը հավաքում ենք բոլոր հայտարարությունները, ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք այլ պետական մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունները, որտեղ ինչ տարածք է վարձով տրվում, և փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը՝ կենտրոնանալով նորակառույց շենքերում վարձակալության տրվող բնակարանների վրա, և կոչ եմ անում քաղաքացիներին, ինչպես մեր 5000 քաղաքացիները, ովքեր ընկալել են պահանջը, շարունակեն դա անել, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից»,- ասել է Բադասյանը: