Թուրքիայի Կենտրոնական բանկը իր հիմնական զեղչային տոկոսադրույքը 30%-ից բարձրացրել է 35%-ի։
«Դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է զեղչման տոկոսադրույքը (աճուրդի մեկ շաբաթյա ռեպո տոկոսադրույքը) 30%-ից հասցնել 35%-ի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ: Որոշումն ուղղված է գնաճի զսպելուն։ Ընդգծվում է, որ «երրորդ եռամսյակում գնաճը սպասվածից բարձր է եղել»։
Մինչև 2023 թվականի հունիսը տոկոսադրույքը պահպանվել է 8,5%-ի մակարդակում։ Թուրքիայի քաղաքական ղեկավարության կարծիքով՝ ցածր տեմպերի պահպանումը պետք է զսպեր գնաճը, սակայն դա տեղի չունեցավ։ Գները շարունակել են աճել, իսկ ազգային արժույթը արժեզրկվել է։
Հունիսից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը սկսել է սիստեմատիկ կերպով բարձրացնել տոկոսադրույքը, սակայն թուրքական լիրան շարունակում է անկումը։ Դոլարի համեմատ՝ Թուրքիայի ազգային արժույթը վերջին հինգ ամիսների ընթացքում արժեզրկվել է ավելի քան 30%-ով։