Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. III եռամսյակ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու՞ է Օքսֆորդը 2024-ի տարվա բառ ընտրել «Brain rot»-ը. Օքսֆորդի հայտարարությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 209 դեպք. գրանցվել է 44 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 65 մարդ
Մաքսային մարմինը պարզեցնում է ոչ անձնական ապրանքների հայտարարագրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իզի Փեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին. դիտեք ABNews.am կայքում
2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա
Ավտոբուսներում և միկրոավտոբուսներով արդեն հնարավոր է վճարել բանկային քարտերով
Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ ավելի քան 110 աշխատակից
Լարսում խցանումներ են. ավելի քան 1000 հայկական բեռնատար կա
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր
Լիբանանում ավելի քան 570 հազար մարդ վերադառնում է տուն հրադադարից հետո
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 45 հազար դոլարով
Ժամանցի 10 գաղափար՝ ընկերների հետ շաբաթ-կիրակի անցկացնելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 4400 անձ է ստացել ՀՀ քաղաքացիություն
Վրաստանի տնտեսությունը հոկտեմբերին աճել է 11%-ով
Ձեր կարիերան նոր մակարդակի բարձրացնելու 10 քայլ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանը միանում է միջազգային հարկային փոխանակմանը. ինչու է դա կարևոր

Նյմ 13, 2024 12:47
23
ADS

ՊԵԿ-ը BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել. երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին

Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազ­մակեր­պու­թյան ՏՀԶԿ Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։

Կարգավորման համաձայն, եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն ներկայացնել իր ռեզիդենտության հարկային մարմին։ Վերջինս էլ իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցում է այն երկրների հար­կային մարմիններին, որտեղ տվյալ կազմակերպությունն անդամ կազմակերպություններ ունի։

Երկրների միջև փոխանակվող հաշվետվության մեջ արտացոլվում են բազմազգ կազմակերպության գործունեության հիմնական ուղղութ­յուններն ու եկամուտները։ Այն տեղեկություններ է պարունակում նաև անդամ կազմակերպությունների ռե­զի­դենտության երկրների մասին։

Նշենք, որ այս հաշվետվությունը հարկային մարմնի կողմից օգտագործվելու է բացառապես բարձր ռիսկային դեպքերն ուսումնասիրելու համար։ Այն չի կարող հիմք ծառայել հարկ վճարողի հանդեպ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու նպատակով։

ՀՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին