2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

YouTube-ն արհեստական բանականության գործիք է մշակում հայտնի երգիչների ձայներով երաժշտություն ստեղծելու համար

Հկտ 20, 2023 12:43
50

YouTube-ը ներկայումս մշակում է արհեստական բանականությամբ աշխատող գործիք, որը թույլ կտա օգտատերերին աուդիո ձայնագրելիս նմանակել հայտնի երաժիշտների ձայնը: Ծառայությունը ներկայումս փորձում է թույլտվություն ստանալ երաժշտությամբ զբաղվող ընկերություններից իր նեյրոցանցը նրանց երաժշտական կատալոգների երգերի վրա վարժեցնելու համար​​: Ձայնագրման ոչ մի խոշոր ընկերություն դեռ համաձայնություն չի տվել, սակայն, ըստ Bloomberg-ի տեղեկությունների, կողմերի միջև բանակցությունները շարունակվում են,- գրում է News.am Tech-ը:

Անցյալ ամիս YouTube-ը բովանդակություն ստեղծողների համար ներկայացրեց արհեստական ​​բանականությամբ աշխատող մի քանի նոր գործիքներ, այդ թվում՝ նեյրոցանցով ստեղծված ֆոնային պատկերներ և տեսանյութեր: Ընկերությունը նախատեսում էր այս գովազդներում ներառել նաև հայտնի երաժիշտների ձայների կլոնավորման նոր գործիք, սակայն չկարողացավ ժամանակին թույլտվություն ստանալ հեղինակային իրավունքի սեփականատերերից։

Արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը ներկայումս իրավական տեսանկյունից գտնվում է «մոխրագույն գոտում»՝ կապված այն երգերի սեփականության իրավունքի հաստատման դժվարության հետ, որոնցում կիրառվում է կատարողի եզակի ձայնը, բայց ուղղակիորեն չեն օգտագործվում հեղինակային իրավունքով պաշտպանված տեքստը կամ աուդիոձայնագրությունները: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ պարզ չէ, թե արդյոք ձայնագրման ստուդիայի երաժշտական ​​կատալոգի ձայները կլոնավորելու նպատակով գեներատիվ արհեստական բանականության ուսուցումը հեղինակային իրավունքի խախտում է: Այնուամենայնիվ, դա չի նվազեցրել հետաքրքրությունը «երաժշտական» նեյրոցանցերի զարգացման և վարժեցման նկատմամբ. այս տարի Meta-ն, Google-ը և Stability AI-ը թողարկել են երաժշտություն ստեղծելու արհեստական բանականության գործիքներ:

YouTube-ը դիրքավորվում է որպես գործընկեր՝ օգնելու ոլորտին առաջ շարժվել գեներատիվ արհեստական բանականության տեխնոլոգիայով, ինչը երաժշտությամբ զբաղվող ​​ընկերությունները ողջունում են, նշում է Bloomberg-ը: Չնայած Alphabet-ը վերջին մեկ տարվա ընթացքում ագրեսիվորեն առաջ է մղել գեներատիվ արհեստական բանականության ոլորտում իր մշակումները, դեռ չի կարելի ասել, որ այն կկարողանա օրինական կերպով տրամադրել արհեստական բանականության միջոցով ձայնը կլոնավորելու գործիքներ YouTube-ում բովանդակություն ստեղծողներին և կկարողանա խուսափել հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ բազմաթիվ հայցերից։

Առայժմ պարզ չէ, թե արդյոք արհեստական բանականությամբ ձայնի կլոնավորման YouTube-ի այս գործիքի վերաբերյալ քննարկումները կօգնեն լուծել ձայնագրման ստուդիաների հեղինակային իրավունքի խախտման հետ կապված բողոքների հարցը արհեստական բանականության ստեղծած երգերի աճի ֆոնին, որոնք նմանակում են հայտնի երաժիշտներին: Այս խնդիրը լայն տարածում գտավ տարվա սկզբին, երբ Drake-ի արհեստական բանականությամբ ստեղծված երգը համացանցում լայն տարածում ունեցավ: Մինչ որոշ երաժիշտներ, ինչպիսիք են Գրայմսը (Grimes), աջակցում են արհեստական բանականության ստեղծած երաժշտությանը, շատ ուրիշներ, այդ թվում՝ Սթինգը, Ջոն Լեջենդը և Սելենա Գոմեսը, կոչ են անում կանոնակարգեր սահմանել այս ոլորտում և պաշտպանելով իրենց ձայնը պատճենումից: