Սեփական հողի վրա բիզնես անելն ավելի դժվար է, քան օտար երկրում․ իրական պատճառները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երբ ոսկին դառնում է աշխարհաքաղաքական զենք .ինչու են բոլորն այն գնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արբանյակային ինտերնետ՝ առանց սահմանների. Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հեծանիվով դասի կամ աշխատանքի․ նոր պետական ծրագիր կրթական ոլորտի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում մեքենաների միջին գինը կարող է բարձրանալ 10 հազար դոլարով՝ մաքսատուրքերի պատճառով. The Washington Post
Ովքեր են ընդգրկվել ամենահարուստ մարդկանց եռյակում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մելանյա Թրամփի հարսանեկան զգեստը վաճառքի հանվել է 45 հազար դոլարով
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ. BBC
Աճի կեղծ պատրանքը. ինչ է թաքնված ՏԱՑ-ի 8% աճի ետևում. ոլորտներ, որ քաշում են տնտեսությունը ներքև. մանրամասները՝ ABNews.am կայքում
ByteDance-ի հիմնադիրը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը` 57,5 մլրդ դոլարով
Շուրջ 3,5 մլն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր. ՄԱԿ
Ամերիկացիների 50%-ը դեմ է Գրենլանդիայի և Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում
Ձեռք բեր քո երազանքների բնակարանը 12%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոլորտներ, որտեղ 2025-ի փետրվարին արձանագրվել են խոշոր ՀԴՄ խախտումներ. ՊԵԿ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել
Իլոն Մասկը պատրաստվում է «ռոբոտների լեգեոն» ստեղծել մինչև 2025-ի ավարտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետական պարտքի ճոճանակ․ ինչու է Հայաստանը վերցնում պարտք պարտքը մարելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցությունը նոր փուլ է մտնում. մանրամասները՝ ABNews.am կայքում

2023 թվականի գույնի, աշխարհի ամենաթեթև նոութբուքի, առաջին էլեկտրական ծանրաքարշի մասին և ոչ միայն

Դկտ 8, 2022 16:29
120

 Նոր նախագահ

Պատմության մեջ առաջին անգամ Samsung ընկերությունը կունենա կին նախագահ

Samsung-ը պաշտոնապես Լի Յոնգ Հիին նշանակել է Global Brand Marketing-ի նախագահ: Այսպիսով, Լին դարձել է ընկերության պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է այդ բարձր պաշտոն: Այժմ նա գլխավորում է Samsung համաշխարհային շուկայավարման կենտրոնը, որը նաև վերահսկում է սմարթֆոնների և այլ շարժական էլեկտրոնիկայի բիզնեսը: Հայտնի է, որ Լին միացել է Samsung-ի թիմին 15 տարի առաջ և գլխավոր դերերից մեկն է կատարել Samsung Galaxy շարքի իմիջի և առաջմղման գործում:

Նոր սմարթֆոն

Հայտնի է բյուջետային Samsung Galaxy M54-ի բնութագիրը

Samsung ընկերությունը վստահ է, որ նոր նախագահը կնպաստի ընկերության գործունեության զարգացմանը, իսկ դրա գլխավոր գործոններից մեկը նոր սարքերի թողարկումն է: Հայտնի է դարձել Samsung Galaxy M54 սմարթֆոնի բնութագրերը: Սմարթֆոնը կստանա սեփական Exynos 1380 չիպ: Որը ցույց է տվել 30%-ով բարձր կատարողականություն Galaxy M53-ի Dimensity 900-ի համեմատ և մոտ 50%-ով ավելի բարձր Exynos 1280-ի համեմատ Galaxy A53-ում: Ակնկալվում է, որ սմարթֆոնը կստանա 6,67 դյույմանոց AMOLED էկրան, 90 Հց թարմացման արագությամբ, երեք հիմնական տեսախցիկ՝ 64, 8 և 5 մեգապիքսել, նաև առջևի սենսոր՝ 32 մեգապիքսել թույլատրությամբ: Շնորհանդեսի ժամկետը դեռ չի հայտարարվել:

Նոր գործառույթ

iPhone-ի տեսախցիկը ունի օգտատիրոջ հասակը չափելու նոր հնարավորություն

IPhone-ի ներկառուցված Roulette հավելվածում հայտնաբերվել է մարդու հասակը չափելու գործառույթ: Օգտատերը միայն պետք է բացի հավելվածը և տեսախցիկը ուղղի անձին: Նշվում է, որ գործառույթն աշխատում է միայն iPhone 12 Pro-ի և LiDAR սենսորով նոր Pro մոդելների վրա: Բարձրությունը չափելուց հետո օգտատերը կարող է լուսանկարը ստացված տվյալների հետ միասին պահել պատկերասրահում:

***Չեղյալ հայտարարված շնորհանդես Huawei-ը հրապարակել է Watch Buds սմարթ ժամացույցի մասին թիզերը Չինական Huawei ընկերությունն է հրապարակել է Watch Buds կոչվող խելացի ժամացույցի նոր մոդելի մասին պաշտոնական թիզերը: Տեսանյութում երևում է, որ հատուկ կոճակը սեղմելուց հետո էկրանը բացվում է դեպի վեր, ինչից հետո երևում են ներսում տեղադրված անլար ականջակալները: Թիզերում այլ տեխնիկական մանրամասներ չկան, իսկ ժամացույցի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ այն գործածում է HarmonyOS ծրագրային հարթակը: Watch Buds-ի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր դեկտեմբերի 2-ին, սակայն Huawei-ը չեղյալ է հայտարարել միջոցառումը` Ոլորտի մասնագետների համոզմամբ՝ պատճառը Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի մահն է:

Ավելի դիմացկուն

Corning-ը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված Gorilla Glass Victus 2 թրծված ապակին

Արդեն երկու տարի է առաջատար սմարթֆոներ արտադրելու համար գործածվում է Corning ընկերության Gorilla Glass Victus թրծված ապակին: Իսկ հաջորդ սերնդի մոդելների արտադրության ժամանակ կիրառելու համար ընկերությունն արդեն ներկայացրել նոր Gorilla Glass Victus 2 ապակին: Այն ավելի է ամրացվել և դիմանում է կոշտ և անհարթ մակերեսների վրա ընկնելիս, ինչպիսին բետոնն է: Մշակողները նպատակ են դրել ապակին ավելի ամուր դարձնել, որպեսզի այն ավելի լավ դիմանա գոտկատեղի բարձրությունից ավելի կոպիտ մակերեսների վրա ընկնելու դեպքում: Corning ընկերությունը նաև վստահեցրել է, որ, Victus 2-ը դիմանում է մինչև երկու մետրից ասֆալտի նմանվող մակերևույթի վրա ընկնելու ժամանակ և չորս անգամ ավելի դիմացկուն է քերծվածքների հանդեպ, քան մրցակից ալյումինոսիլիկատները: Victus 2-ի սերիական արտադրությունն սպասվում է առաջիկա ամիսներին:

Նորույթ

Asus-ը ներկայացրել է 14 դյույմանոց` աշխարհի ամենաթեթև նոութբուքը

Asus ընկերությունն էլ ներկայացրել է ExpertBook B9 նոր նոութբուքը, որը, ըստ ընկերության14 դյույմանոց նոութբուքներից ամենաթեթևն է աշխարհում: Քաշը ընդամենը 880 գ է: Նոթբուքի կորպուսը պատրաստված է մագնեզիումի ձուլվածքից: Նոութբուքն ունի 14 դյույմանոց Full HD էկրան: Համակարգչի կորպուսի կառուցվածքը թույլ է տալիս էկրանը թեքել 180 աստիճանով, էկրանը նաև սենսորային է և այս ռեժիմում աշխատելիս այն կարող է ծառայել նաև որպես թվային ստեղնաշար: Նոութբուքն առանց լիցքավորման կարող է աշխատել մինչև 16 ժամ, քանի որ ունի 66 Վտ/ժ հզորությամբ մարտկոց:

Նոր պայմանագիր

Toyota-ն կմշակի ջրածնային շարժիչով պիկապներ

Toyota-ն էլ կմշակի ջրածնային շարժիչով պիկապներ: Ընկերությունը պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ: Գործարքը կազմել է 11,3 մլն ֆունտ ստեռլինգ: Նշվում է, որ համաձայնագիրը կարող է ստեղծել մինչեւ 250 աշխատատեղ Ֆինանսավորումը Toyota-ին թույլ կտա Դերբիի մոտ գտնվող գործարանում Hilux FC մոդելի համար փորձնական արտադրական գիծ կազմակերպել: Կառավարությունը հայտարարել է, որ ջրածնային ավտոմեքենաներն ավելի լավ են հարմարեցվում մեկուսացված վայրերի համար, ինչպիսիք են ֆերմաները, որտեղ լայնորեն կիրառվում են պիկապները:

 Առաջին էլեկտրական ծանրաքարշ

Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը

Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը: Մեքենան ներկայացնելու արարողությունը Իլոն Մասկն անձամբ է դուրս եկել հարթակ ծանրաքարշի ղեկին նստած: Սա փիղ է, բայց շարժվում է հովազի պես: Արագ է թափ հավաքում եւ արագ էլ արգելակում է,- ասել է նա: Ծանրաքարշը կարող է առանց վերալիցքավորման հաղթահարել 500 մղոն: Իսկ արդյոք մեքենան կունենա անվարորդ կառավարման համակարգ, եւ որքան ծանրաքարշ է Tesla-ն մտադիր արտադրել առաջիկայում, չի նշվում:

Մեխանիկական շարժիչով հազվագյուտ մեքենա

Mercedes-Benz E 55 AMG-ը վաճառվել է աճուրդում

Cars & Bids-ի աճուրդում վաճառվել է մեխանիկական շարժիչով հազվագյուտ Mercedes-Benz E 55 AMG-ը W210-ի թափքով սեդանի սեփականատերը օրիգինալ 5-աստիճան ավտոմատ փոխանցման տուփը փոխարինել է մեխանիկական փոխանցման տուփով: Լավ խնամված մեքենայի համար անանուն գնորդը վճարել է 12 500 դոլար: Չնայած վազքին՝ Mercedes-Benz E 55 AMG-ը հիանալի է պահպանվել: Տվյալների բազան ոչ մի վթար չի գրանցել, թափքը եւ սրահը սեփականն են, կոմպլեկտացիան հարուստ է: Mercedes-Benz-ը 21-րդ դարում չի արտադրել լիցքավորված ութ մխոցանի մեխանիկական սեդաններ, իսկ աճուրդներում փոխակերպված մեքենաներ շատ հազվադեպ են վաճառվում:

 Մարզական մեքենաների սիրահարների համար

Վեց լեգենդար Datsun Z սպորտային մեքենաների հավաքածուն հանվել է վաճառքի

Իսկ Datsun մակնիշի եւ Z դասի դասական մարզական մեքենաների երկրպագուները եզակի հնարավորություն են ստացել. նրանք կարող են ձեռք բերել միանգամից վեց լեգենդար մեքենա: Հավաքածուն, որը ներկայացվել է Bring a Trailer հարթակում, հավաքվել է երկու տասնամյակի ընթացքում: Ավտոմեքենաները աչքի են ընկնում թափքի գույնով, արտադրության ժամանակով: Ինքնատիպ սպորտային մեքենաները կարելի է գնել կամ միանգամից հավաքածուով, կամ առանձին-առանձին:

Նոր մետաղադրամներ

Թագավորական դրամահատարանը թողարկել է Հարրի Փոթերի եւ Էլիզաբեթ II-ի պատկերներով վերջին մետաղադրամը

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը Հարրի Փոթերի եւ Էլիզաբեթ II-ի պատկերներով վերջին մետաղադրամն է թողարկել: Հարրի Փոթերի մետաղադրամը թողարկվել է Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը գրքի հրատարակման 25-ամյակի պատվին: Ցանկացողները կկարողանան ընտրել մետաղադրամների չորս նմուշներից՝ Հարրի Փոթերի, Հոգվարթսի Էքսպրեսի, պրոֆեսոր Դամբլդորի եւ Հոգվարթս դպրոցի պատկերներով: 4 մետաղադրամից է բաղկացած նաև Էլիզաբեթ 2-րդին նվիրված հավաքածուն: Դրանցից առաջին երկուսի վրա հանգուցյալ թագուհու դիմանկարն է, իսկ վերջին երկուսի վրա՝ Կառլոս III թագավորի պաշտոնական դիմանկարը: Ընդ որում սա Էլիզաբեթ II-ի պատկերներով վերջին մետաղադրամն է: 70 տարի շարունակ թագուհու դիմանկարը պատկերված է եղել բրիտանական բոլոր պաշտոնական մետաղադրամների վրա:

Տարվա գույնը

Pantone-ը հայտարարել է 2023 թվականի գույնը

ԵՎ հաջորդ տարվա գույնը վառ վարդագույնն է: Հայտարարել է Pantone գույնի ինստիտուտը: Ընկերությունը նշում է, որ դա ոչ ավանդական կարմիր է ոչ ավանդական ժամանակների համար: Viva Magenta 18-1750-ը տաք վարդագույն է՝ մանուշակագույնի երանգներով, որը պատկանում է կարմիրի ընտանիքին:Pantone-ը գույնն անվանում է ինքնավստահ, բայց ոչ ագրեսիվ, այն համեմատում են թավշյա ձեռնոցով բռունցքի հետ: