Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով, իսկ հաջորդ տարի՝ 1.5%-ով։ Այս մասին ասվում է հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում,- գրում է b24.am-ը:
ԱՄՀ-ի մասնագետները 2023 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումները բարելավել են 0.3 տոկոսային կետով՝ դա բացատրելով երկրորդ եռամսյակում ավելի ակտիվ բիզնես ներդրումներով և սպառման կայուն աճով: Դա պայմանավորում են նաև ԱՄՆ-ում աշխատուժի մեծ պահանջարկով։
Ըստ հիմնադրամի փորձագետների՝ Միացյալ Նահանգներում գործազրկությունն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 3.6%-ից կբարձրանա` մինչև 2024-ի վերջին եռամսյակը հասնելով 4-ի։ Զեկույցում նշվում է, որ այս տարվա չորրորդ եռամսյակում գնաճն ԱՄՆ-ում ակնկալվում է 3.2%։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.