Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . դիտեք ABNews.am կայքում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար

Հայաստանի միջազգային պահուստները թարմացրել են պատմական առավելագույնը. սեպտեմբերին հասել են 4.219 մլրդ դոլարի

Հկտ 4, 2023 13:33
121
ADS

Հայաստանի համախառն միջազգային պահուստների (ՀՄՊ) տարեկան աճը 2023թ. հունվար-օգոստոսին արագացել է՝ 12,6%-ից մինչեւ 16,5% (ավելացել են 598 մլն դոլարով) և թարմացրել են պատմական առավելագույնը՝ 4,219 մլրդ դոլարի մակարդակում (ս. թ. հուլիսին նախկին ռեկորդային 4,126 մլրդ դոլարի և 2022թ. դեկտեմբերին ՝ 4,112 մլրդ դոլարի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

ՀՄՊ-ի կառուցվածքում նոր ռեկորդային մակարդակի են հասել նաև առյուծի բաժինը զբաղեցնող արտաքին ակտիվները՝ 4.216 մլրդ դոլար, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում նվազել է մինչև 1.9 մլն դոլար՝ խիստ հեռանալով 2021 թ. օգոստոսին պատմականորեն առավելագույն 178.2 մլն դոլարից։ Կարգավորիչի հաշվետվության համաձայն, ս.թ. սեպտեմբերին արտաքին ակտիվներն աճել են տարեկան 17.1%-ով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում կրճատվել է 91%-ով, ինչը դիտվել է նաեւ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում, երբ առաջինի 18,6 տոկոսով աճն  ուղեկցվել է ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 88,5 տոկոսով անկմամբ։

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՄՊ-ն աճել է զուսպ՝ 2,6%-ով կամ 107,8 մլն դոլարով, ինչն ուղեկցվել է արտաքին ակտիվների համանման աճով (2,6%-ով) և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 69,5% անկմամբ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 8 ամսվա ընթացքում ՀՄՊ-ի աճն ավելի բարձր էր՝ 12,1% (կամ 391,7 մլն դոլարով)՝ արտաքին ակտիվների գրեթե նույն աճի (12,6 տոկոսով) եւ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 37,4% տոկոսով կրճատման ֆոնին:

Միայն 2023 թվականի օգոստոսին ՀՄՊ-ի աճը դանդաղել է 5,5%-ից մինչև 2,3%՝ բացարձակ արտահայտությամբ ավելանալով 93,8 մլն դոլարով (հուլիսյան 216,5 մլն դոլարի աճի դիմաց)։ Համանման դինամիկա է դիտվել նաեւ արտաքին ակտիվների գծով՝ աճի արգելակում հուլիսյան 4,6 տոկոսից մինչեւ օգոստոսյան 3,4 տոկոս:

Ընդ որում, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը հաշվետու ամսում կրճատվել է 96 տոկոսով՝ հուլիսյան 5,2 անգամ թռիչքից հետո։ Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի օգոստոսին, դիտվել էր ՀՄՊ-ի աճի աննշան դանդաղում՝ 2,8%-ից մինչև 2,1%, արտաքին ակտիվների աճի նույնպիսի արգելակման՝  2,9%-ից մինչև 2,2%, և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկման 13,5%-ից մինչև 16% արագացում հաշվին։

Նշենք, որ 2022 թվականի վերջին Հայաստանի համախառն միջազգային պահուստները հասել էին ռեկորդային մակարդակի՝ 4.112 մլրդ դոլար, որն այնուհետև 2023 թվականին մի փոքր գերազանցվել էր հուլիսին և շատ ավելի նկատելի ՝ օգոստոսին։ 2022 թվականին ՀՄՊ-ն աճել է 27,3%-ով կամ 881,8 մլն դոլարով (2021 թվականի 23,5% աճի դիմաց)։

Դրանց կառուցվածքում 4.108 մլրդ դոլարի ռեկորդային մակարդակի են հասել նաև արտաքին ակտիվները՝ 22,7%-ից արագանալով մինչև 28,5%, որոնք հետագայում 2023 թվականի օգոստոսին հասել են նոր պատմական առավելագույնի։

Ընդ որում, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը նվազել է մինչև 6.2 մլն դոլար՝ տարեկան դինամիկայի՝ 3,7 անգամ աճից դեպի 81,3% անկում շրջադարձով՝ դրանով իսկ ավելի հեռանալով 2021 թ. օգոստոսի 178.2 մլն դոլար ռեկորդային մակարդակից։ Հայաստանի ՀՄՊ-ում բանկային ոսկու մասնաբաժինը զրոյացվել է դեռևս 2003 թ. դեկտեմբերին։

Աղբյուրը՝   finport.am