Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա 100 հազար անօդաչու թռչող սարք
Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41%-ով
«Երևանի գինու օրերին» փակվելու են մի շարք փողոցներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք. դիտեք ABNews.am կայքում
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը կկառուցի նոր սերնդի 12 սուզանավ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. դիտեք ABNews.am կայքում
Ինչ բիզնես կարելի է սկսել ամռանը առանց մեծ ռիսկի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան
Որոնք են Եվրոպայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին. դիտեք ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

IDBank և Idram. «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին

Հկտ 3, 2023 13:43
65

IDBank-ը և Idram ընկերությունը ամփոփում են «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա ծրագիրը՝ հայտարարելով հաջորդ ամսվա շահառուի անունը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա շահառուն «Հայքն աշխարհին» կրթական ծրագիրն էր, որին ընկերությունները նվիրաբերեցին 3․397․784 ՀՀ դրամ։ Ծրագրի նպատակն էր Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն ստանալու համապատասխան թվային կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։

Սակայն, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ու նրանց՝ Արցախում ապրելու անհնարինությունը, ծրագիրը որոշակի փոփոխությամբ կիրականացվի՝ հաշվի առնելով  ծրագրի շահառուների կարիքները։ «Հայքն աշխարհին» ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանի խոսքով՝ ծրագրի աշխատանքային խումբը մշտական կապի մեջ է արցախցի երիտասարդների հետ, և նրանք արդեն հանդիպել են ծրագրի համակարգող երիտասարդների խմբի հետ։ «Մեր խնդիրն է այս պահին կարիքների գնահատում անել և համոզվել, որ ապահովվում են մեր շահառուների առաջնային կենսական կարիքները։ Այս փուլի բարեհաջող ավարտից հետո, երբ երիտասարդները հումանիտար որևէ աջակցության կարիք չեն ունենա, մենք կվերադառնանք կրթական ծրագրի իրականացմանը, քանի որ բոլորիս համար այս պահին ամենակարևորն է նրանց աշխատանքով ապահովելը, իսկ մեր կրթական ծրագրի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ հեռավար՝ միջազգային ընկերություններում։ Այս հարցում նույնպես մենք աջակցելու ենք», – հավելում է Մարինա Մալխասյանը։

«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա գումարն ուղղվելու է «Հայորդի» ճամբարին, որն իր հարկի տակ է հյուրընկալել արցախյան պատերազմների զոհերի ընտանիքներին։

«Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարում կացարան է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 մարդկանց։ Շահառուներն են զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ մայրերը, կանայք և երեխաները: Ընտանիքներին մատուցվելու են համալիր ծառայություններ՝ կոմունալ բոլոր հարմարություններով առանձնասենյակ, 3-անգամյա սնունդ, կարիքների ամբողջական գնահատում, հոգեբանական աջակցություն, երեխաների ժամանցի ապահովում, դասընթացներ հմտությունների և գիտելիքի ամրապնդման համար, աշխատանքի ընդունման աջակցություն։

Վաչե Վարդանյանը ասում է․ «Այս ամենով փորձելու ենք մարդկանց ցուցաբերել և՛ հոգեբանական աջակցություն, և՛ մուտք դեպի կյանք: Փորձելու ենք մարդկանց վերաինտեգրել կյանքին և օգնել այս դժվար պահը հաղթահարելու փուլում: Շարժական կայաններ են գործելու, որոնք շրջելու են Հայաստանի տարբեր համայնքներում և փորձելու են գտնել ու համալիր ծառայություններ մատուցել զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հղի կանանց», – ասում է Վաչեն։

Idram&IDBank հարթակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Իդրամն ու IDBank-ը հոկտեմբեր ամսվա «մի դրամներն» կուղղեն են արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարմանը։ «Իդրամ» ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը, IDBank-ի բաժնետեր Վարտան Դիլանյանը այսօր նպատակ ունեն հնարավորինս սատար կանգնել մեր հայրենակիցներին, և միայն «Մի դրամի ուժը» ծրագիրը չէ, որ ծառայելու է այս նպատակին։ Ընկերություններն արդեն իսկ որոշակի միջոցառումներ են ձեռնարկել արցախցիներին աջակցելու համար, և սա շարունակական է լինելու։

Դուք ևս կարող եք միանալ այս կարևոր գործին և Ձեր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցման հարցում։ Դրա համար պարզապես պետք է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am կայքերով կամ ընկերությունների տերմինալներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ