Ինչպես դառնալ հաջողակ և նորարար մենեջեր Հայաստանում. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
Եվրամիությունը Instagram-ին և Facebook-ին մեղադրում են երեխաներին կախվածության մեջ պահելու և վնասելու մեջ
Հայաստանում ամենաշատը վարձատրվում են ֆինանսների և ապահովագրության ոլորտի աշխատակիցները. 2024թ. մարտ
2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
Անցյալ ամառն ամենաշոգն էր վերջին 2 հազար տարում․ գիտնականներ
Ներկայումս CBDC-ի կարիք չկա. Չիլիի Կենտրոնական բանկ
Սահմանազատումից հետո ՀՀ–ն կորցնում է Կիրանցից 2 տուն և 57 հողամաս. «Թաթոյան» հիմնադրամ
Կիրանց գյուղ մտնող ճանապարհներին ոստիկանական անցակետեր են տեղադրվել
Նորաստեղծ Notcoin-ը կարող է լուրջ մրցակից դառնալ մի շարք կրիպտոարժույթների համար
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 17.05.24
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամ
Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը
Բիթքոյնը թանկացել է միանգամից 7%-ով և անցել $66,000-ը
WSJ. Microsoft-ը Չինաստանում հարյուրավոր աշխատակիցների խնդրում է տեղափոխվել ԱՄՆ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին տրվող վճարների դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳ փոխնախարար
Եվրահանձնաժողովը ստուգումներ է սկսել Ինստագրամում և Ֆեյսբուքում
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Վրաստանի Ազգային բանկը հանրահավաքների ֆոնին փորձում է պահպանել լարիի փոխարժեքը
ՌԴ-ն և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ի ինտեգրման ջանքերը
ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի գոտու շուրջ. ՌԴ ԱԳՆ

Էրդողան․ Եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով

Սպտ 26, 2023 16:22
73
ADS

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանովհայտնում է ադրբեջանական APA-ն։

Նա հավելել է, որ Իրանն այժմ դրական է դրան վերաբերվում։

«Մյուս կողմից, մեր այցը Նախիջևան ևս մեկ հիշեցում է թուրք–ադրբեջանական եղբայրության մասին, հայտարարություն աշխարհին այն մասին, որ մենք «մեկ ազգ, երկու պետություն ենք»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների հետ ցամաքային, երկաթուղային կապի հաստատումն էլ ավելի կամրապնդի երկրների հարաբերությունները։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ միջանցքը որքան հնարավոր է շուտ բացվի։ Այդ միջանցքի բացումը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, կրում է ռազմավարական բնույթ և պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից մեկնող ավտոմեքենաներն ու գնացքները կժամանեն ուղիղ Կարս։ Թուրք–ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի։ Ուրախալի է, որ Իրանից էլ են դրական ազդակներ գալիս այդ առումով»,–ասել է Էրդողանը։

Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։

Մեկնաբանություն