Արհեստական բանականությունը Photoshop-ում. այն թույլ կտա պատկերները խմբագրել տեքստային հրահանգներով (լուսանկար, տեսանյութ) Adobe Photoshop-ը՝ լուսանկարների խմբագրման այսօր ամենահայտնի ծրագրերից մեկը, կունենա ներկառուցված նեյրոցանց, որը թույլ կտա խմբագրել պատկերները՝ օգտագործելով տեքստային հրահանգներ: Ինչպես տեղեկացնում է Engadget-ը, Generative Fill ֆունկցիայի հիմքում ընկած է Firefly-ի արհեստական ​​բանականությունը: Եվ դրա օգնությամբ լուսանկարները խմբագրել և փոխել արդեն կարելի է ոչ թե ձեռքով, այլ տեքստային նկարագրությունների օգնությամբ։ Կարելի է արհեստական բանականությանը խնդրել, որպեսզի նկարին ավելացնի ինչ-որ առարկա, օրինակ՝ ջրափոս անապատում, մեքենա և ամպ՝ ավտոմեքենայի տեսքով, ինչպես ստորև ներկայացված լուսանկարում,- մանրամասն՝ այստեղ։