X պլատֆորմը (նախկինում՝ Twitter) ստացել է կրիպտոարժույթով վճարումներ կատարելու լիցենզիա։ Ըստ լիցենզավորման ազգային համակարգի (NMLS), այն իրավունք է տալիս թվային ակտիվների փոխանցումներին և դրանց առևտրին Միացյալ Նահանգներում,- գրում է fintech.am-ը:
Ռոդ Այլենդի լիցենզիան թույլ է տալիս սոցիալական ցանցին վերահսկել թվային ակտիվները, պահել և փոխանցել դրանք այլ օգտատերերին: Դրա սեփականատերը կարող է փոխազդել կրիպտոարժույթի հետ կապված ծառայություններ մատուցողների հետ, ներառյալ փոխանակումները, դրամապանակները և վճարային համակարգերը:
Դեռ 2021 թվականին սոցիալական ցանցը ներկայացրեց բիթքոիններով թեյավճարներ տալու գործառույթը՝ բովանդակության հեղինակներին խրախուսելու համար։
2022 թվականի նոյեմբերին Իլոն Մասկն ասաց, որ ցանկանում է այն վերածել «ամեն ինչի համար նախատեսված հավելվածի»։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.