Հնդկաստանի կառավարությունն արգելել է սպիտակ բրնձի արտահանումը։ Այդ մասին նշված է Հնդկաստանի արտաքին առևտրի գլխավոր վարչության ծանուցման մեջ։
Վարչությունից հայտնել են, որ դա թույլ կտա բրնձի բեռներն արտահանել որոշակի պայմաններով, օրինակ՝ այն դեպքերում, երբ տվյալ ապրանքատեսակի բեռնումը նավի վրա սկսվել է մինչև սույն ծանուցման տարածումը:
Հնդկաստանի կառավարությունը քննարկում է բրնձի տեսակների մեծ մասի արտահանման արգելքը, ինչը կարող է ազդել երկրից բրնձի արտահանման մոտ 80%-ի վրա ։ Դա մի կողմից Հնդկաստանում կհանգեցնի բրնձի գների նվազման, սակայն մյուս կողմից բացասաբար կազդի համաշխարհային շուկայի գների վրա։
Ավելի վաղ հնդկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ բրնձի մշակման հիմնական շրջաններում անհամաչափ տեղումների արդյունքում բերքի սակավության պատճառով գնաճը ներքին շուկայում վերջին 10 օրվա ընթացքում ավելացել է 20%-ով։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.