Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Ռուսական գազի դիմաց Հայաստանն առաջիններից է սկսել վճարել ռուբլիով

Ապր 15, 2022 13:12
181
ADS

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով, -RBC-ին տված հարցազրույցում ասել է  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գինը դոլարով է, սակայն վճարումները կատարվում են ռուբլիով։ «Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները ռուբլիով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով»,- պարզաբանել է նա։
«Գազպրոմի» մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովի խոսքով ՝ Հայաստանի հետ պայմանագիրն արդեն մի քանի տարի թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլիով, «և այդ հնարավորությունն օգտագործվում է»։ «Գազպրոմը» Հայաստանին բնական գազի միակ մատակարարն է, իսկ Հայաստանի գազահաղորդման համակարգի օպերատորը նրա դուստր ձեռնարկությունն է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։

Հիշեցնենք, որ մարտի վերջին, Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների արդյունքում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրներին» գազը ռուբլիով վաճառելու մասին։ Գազի դիմաց վճարելու համար արևմտյան երկրները ստիպված կլինեն ռուբլիով հաշիվներ բացել Գազպրոմբանկի հետ։ Ապրիլի սկզբին Բելառուսը «Գազպրոմի» հետ համաձայնագրում փոփոխություններ է ստորագրել ՝ նախատեսելով անցում կատարել ռուբլու։