Աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելը, որը գտնվում է Բալթիկ ծովի տակ 40 մետր խորությամբ, կմիացնի Դանիան եւ Գերմանիան՝ կրճատելով երկու երկրների միջեւ ճանապարհը: Նախատեսվում է, որ այն կբացվի 2029 թվականին։ Ավելի քան մեկ տասնամյակ պլանավորումից հետո, 2020 թվականին եւ դանիական կողմում ժամանակավոր նավահանգստի կառուցման ավարտից մի քանի ամիս անց սկսվեց Ֆեմարնբելթ թունելի շինարարությունը: 18 կիլոմետր երկարությամբ թունելը Եվրոպայի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից է, որի շինարարության բյուջեն կազմում է ավելի քան 7 միլիարդ եվրո: Եթե լաստանավով ճանապարհը տեւում է 45 րոպե, գնացքով՝ կտեւի ընդամենը 7 րոպե, իսկ մեքենայով՝ 10 րոպե։
Աշխարհի ամենաերկար ստորջրյա թունելը կմիացնի Դանիան եւ Գերմանիան
Սպտ 22, 2022 16:22
138
Մեկնաբանություն