Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ֆինթեքը կդառնա $1,5 տրիլիոն արժողությամբ արդյունաբերություն,- գրում է Fintech.am-ը։
Նոր զեկույցի համաձայն, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պատրաստվում է առաջ անցնել ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ ֆինթեք շուկան մինչև 2030 թվականը:
Կանխատեսվում է, որ ֆինանսական տեխնոլոգիաների եկամուտները մինչև 2030 թվականը կաճեն վեց անգամ՝ $245 միլիարդից մինչև $1,5 տրիլիոն, ասվում է Boston Consulting Group (BCG) և QED Investors-ի կողմից հրապարակված նոր զեկույցում:
Ֆինթեք ոլորտը ներկայումս կազմում է համաշխարհային ֆինանսական ծառայությունների $12,5 տրիլիոնը: Սպասվում է, որ այն կաճի մինչև 7%: Դրա հետևանքով ակնկալվում է, որ ֆինթեքը կկազմի ամբողջ բանկային գործունեության գրեթե 25%-ը մինչև 2030 թվականը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.