ՊԵԿ. Աշխատող ուսանողներին 202 մլն դրամի եկամտային հարկ են վերադարձրել 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 202 մլն դրամ եկամտային հարկ են վերադարձրել ուսման վարձի փոխհատուցման ծրագրով։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,1% է։ Կառավարության հաստատած մասնագիտությունների գծով ՀՀ հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի աշխատող ուսանողները կարողանում են հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկը։