Մեր տնտեսությունը խթանող առանցքային գործոններից է բնակչության վարկավորումը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում <<ունենք ուսուցիչ, ով ստանում է 450 հզր դրամ աշխատավարձ>>, ազգաբնակչության զգալի մասը շարունակում է ունենալ ֆինանսական խնդիրներ: Եվ դրանց լուծումը մարդիկ փնտրում են պարտքով գումար ձեռք բերելու մեջ:
Այդ նպատակով դիմում են ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների օգնությանը, որոնք բարձր տոկոսներով ֆինանսավորում են մեր քաղաքացիներին: Հետաքրքիր է, որ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ բանկերում տրամադրված վարկերի ծավալներն աճել են, իսկ վարկային կազմակերպություններում՝ նվազել,- մանրամասն՝ այստեղ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.