ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

ING-ը Հայաստանում տոկոսադրույքի նվազում է կանխատեսում

Հկտ 13, 2023 13:21
269

ING-ի վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ տարեվերջ կիջեցնի մինչեւ 9%, իսկ 2024 թվականին այն կկազմի 7,0-7,5%,- գրում է banks.am-ը:

Այս մասին ասվում է Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի տնտեսությունների վիճակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել են ING մասնագետները։

«Հաջորդ մի քանի ամիսները տոկոսադրույքի նվազեցման «պատուհան» կհանդիսանան, երբ սպառողական գների տարեկան ինդեքսը կիջնի բարձր բազայի էֆեկտի պատճառով»,- գրում են ING-ի մասնագետները։

Նշվում է, որ Հայաստանի վճարային հաշվեկշիռը աստիճանաբար վերադառնում է նորմալ վիճակի՝ 2022 թվականին արձանագրված մեծ ներհոսքերից հետո։

ING-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 8%, իսկ 2024 թվականին՝ մոտ 6%։