SpaceX-ը ներկայացրել է EVA սկաֆանդրը, որով Polaris ծրագրի մասնակիցները դուրս կգան բաց տիեզերք
Արթուր Հեյս. Բիթքոյնի գինը մինչև ամառվա վերջ կհատի $70,000-ի շեմը
Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին
Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
Իրանը պլանավորում է սկսել «Քարուն» ԱԷԿ-ի կառուցումը
Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին iPhone Slim-ը
Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից
Ուորեն Բաֆեթը «Դիփֆեյքերի» սպառնալիքը համեմատել է միջուկային զենքի հետ
Բելառուսում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1.9%-ով
Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն
Tesla-ն դատական ​​հայց է ներկայացրել հնդկական ընկերության դեմ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 389-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 27-ով
Երևանում տարեվերջից կգործի միասնական տոմսային համակարգ․ քաղաքապետ
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.7%-ով
Կրթության գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4.8%-ով
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.3%-ով
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 9.3%-ով

Կառավարությունը ևս 6,3 մլրդ դրամ կհատկացնի ՏՏ ոլորտի աջակցության համար

Ապր 6, 2023 16:54
61
ADS

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշում կայացրեց հավելյալ 6,3 մլրդ դրամ հատկացնել ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցության համար։

Կառավարության որոշման նախագծում ասվում է, որ 2023 թ․ պետական բյուջեով «Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման համար հատկացված է եղել 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ վճարվել ու սպառվել է:

Հաշվի առնելով նախորդ ամիսների դինամիկան, անհրաժեշտություն է առաջացել հիշյալ միջոցառման բյուջեն ավելացնել ևս 1,5 մլրդ դրամով (2022-ի դեկտեմբեր և 2023-ի հունվար և փետրվար ամիսների համար պետական աջակցություն ստանալու նպատակով դիմումներն արդեն ստացվել են)։ Բացի դրանից, ՀՀ կառավարության 01.12.2022թ․ թիվ 1863-Լ որոշմամբ սահմանված պետական աջակցության գումարները վճարելու համար անհրաժեշտ է ևս 4 մլրդ 858 մլն դրամ գումար (206 կազմակերպության):

Հետևաբար, հաշվի առնելով առաջին եռամսյակի դինամիկան, կառավարությունը որոշել է ծրագրի բյուջեն հասցնել 6 մլրդ 358 մլն դրամի։

Հիշեցնենք, որ 2022 թ․ ընթացքում Հայաստանում արտարժույթի արժեզրկման պատճառով ՀՀ-ում աշխատող ՏՏ ոլորտի ընկերությունները եկամուտների լուրջ կորուստներ էին ունենում։ Ժամանակավոր բարդությունները հարթելու համար կառավարությունը 2022թ․ դեկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել 10 մլրդ դրամ հատկացրել ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով։

Մեկնաբանություն