Tesla-ն կտրամադրի 500 մշտական աշխատատեղ Գերմանիայի իր մեգագործարանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ֆարերյան կղզիների հետ
Hongqi Guoli. Չինաստանի ամենաթանկ մեքենան՝ Rolls-Royce-ից թանկ. մանրամասները՝ ABnews.am կայքում
«Կայուն խաղաղության բանաձևը». Ինդոնեզիա – Արևելյան Թիմոր․ դիտեք՝ ABnews.am կայքում
Հունվարից սեպտեմբեր ընկած նստած Վրաստանում է այցելել 5,794,661 միջազգային զբոսաշրջիկ
Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարացվել է 1 տարով․ մանրամասները՝ ABnews.am կայքում
ՀՀ բյուջեի եկամուտները 7 տարում կրկնապատկվել են՝ առանց հարկային բեռի ավելացման. Բադասյան․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Աշուն-ձմեռ ժամանակահատվածում Ռուսաստանում 3.3%-ով կավելանա էներգիայի սպառումը
Կառավարությունը 600 արտոնյալ ներմուծման հայտարարություն հաստատեց էլեկտրական շարժիչով մեքենաների համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Կառավարությունը երկարացնում է օգնությունը՝ անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքների համար․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Կառավարությունը երկարացնում է օգնությունը՝ անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքների համար
Կառավարությունը 600-ով ավելացրեց առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան
Կառավարությունը 1 մլրդ 391 մլն տրամադրեց մարզերին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Որքա՞ն արժե Եվրոպայում էլեկտրական մեքենայի լիցքավորումը՝ ըստ երկրների. մանրամասները՝ ABnews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. գրանցել է 23 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 31 մարդ
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 77,23 դոլար է
Լիտվան ևս 13 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար
Շինանյութ արտադրող և վաճառող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից բյուջե է վճարել 276,7 մլն դրամ
Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում․ մանրամասները՝ ABnews.am կայքում

Հայաստանում նախատեսում են բացառել ոչ ԵԱՏՄ համարանիշերով երկար ժամանակ երկրում մեքենա վարելը. Վահան Քերոբյան

Դկտ 20, 2023 13:55
60
ADS

Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակում երկրում ավտոմեքենա վարելը:

Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման հարցին:

«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել: Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն արդեն այնպիսի կարգավորումներ, որն ուղղակի կբացառի ոչ ԵԱՏՄ համարանիշերով մեքենաներով Հայաստանում երկար ժամանակ վարելը»,-ասաց նախարարը:

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված  թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման գումարի մասով պետությունն այժմ աջակցություն է

տրամադրում: Պետությունը մաքսազերծման գումարի փոխհատուցում է տրամադրում բոլոր այն քաղաքացիներին,

որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի՝ 4ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ ժամանակավոր ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետի երկարացում չի նախատեսվելու:

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 30-ին որոշել էր նաև, որ Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար 2024 թվականի հունվարի 1ից ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։

Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։

Աղբյուրը՝   armenpress.am

Մեկնաբանություն