Որքան մոլիբդեն, պղինձ կամ ոսկի կա երկրից արտահանվող խտանյութում: Հայաստանն այս տարվանից վստահում է միայն միջազգային 5 լաբորատորիայի եզրակացության։ Ցանկը Կառավարությունը նախորդ շաբաթ սահմանեց։ Ընտրել են աշխարհի մասշտաբով ամենահեղինակավոր ընկերությունների, որ բացառվեն կասկածները, թե այս կամ այն խմբաքանակի մեջ բիզնեսը մետաղների ցածր տոկոս է ֆիքսում, որ քիչ հարկ վճարի,- բացատրում է որոշումը կազմած ֆինանսների նախարարությւնը։
Հետազոտությունը ՝ նախկինի պես, հիմա էլ կարող է պատվիրել և՛ խտանյութի արտադրող-վաճառողը, և՛ գնորդը արտահանման ամեն խմբաքանակի և բոլոր մետաղների համար։ Մասնագետները նշում են, որ պետությունը հրաժարվել է մետաղների կտրուկ թանկացման փուլում 6 ամսով, 2 անգամ կիրառած արտահանման տուրքից, ինչից բիզնեսը կտրուկ դժգոհեց։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.